Ալֆրեդ դը Մյուսե | Մնաս բարով


Մնաս դու բարով, գուցե այս կյանքում
Ես քեզ այլևս երբեք չերազեմ,
Աստված ինձ լքեց, քեզ է հիշելու,
Քեզ, որին կորցնելով էլ ես պիտի սիրեմ:

Մնաս դու բարով, անուշ երազում,
Ուր արբելու ես տանջող հաճույքից,
Կշողա աստղդ ճամփիդ վերևում,
Իր պայծառ լույսով կգերի հոգիդ:

Գուցե և մի օր դու կհասկանաս
Այն սրտի գինը, որ մեզ է տրվում,
Սերն այն ընկերոջ, որ երբ մոռանաս
Լուռ ու թաքուն է միշտ տառապելու:

Թարգմանությունը՝ Տաթևիկ Վարդանյանը

Տես նաև Ալֆրեդ դը Մյուսե Բանաստեղծություններ
Ալֆրեդ դը Մյուսե | Մնաս բարով Ալֆրեդ դը Մյուսե | Մնաս բարով Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:22:00 Rating: 5
Технологии Blogger.