
Հովտում ծվարած դեղնած
տերևին,
Ողջույն լուսավոր օրերին
հանգչող,
Մեռնող բնության վերջին
տաք շնչին:
Ահա քայլում եմ նեղ
արահետով
Ու երազում եմ գեթ
վերջին անգամ
Տեսնել արևի շողը գունատվող,
Որ մարում է խոր թավուտում
անձայն:
Աշնան բնությունն աղոտ
հայացքով
Դառնում է միակ հրապույրը
իմ,
Մահվանից առաջ ժպտացող
շուրթով
Կարծես այն լինի իմ
ընկերը հին:
Ձուլվելով անծայր մութ
հորիզոնին՝
Հույսն է իմ վերջին
անհետ չքանում,
Ու դառնում եմ ես նորից
այն կյանքին,
Ուր չվայելած բերկրանքն
է սպասում:
Արփի´, դա´շտ, հովի´տ՝
լցված անդորրով,
Իմ շիրմին կաթող արցունքն
անապակ
Կլցնի օդը քաղցրանուշ
բույրով,
Մեռնող աչքերը՝ հուր
արևով տաք:
Ու պիտի պարպեմ ես
վերջին կումով
Նեկտարի, վշտի թուրմը
կենսալի,
Գուցե գավաթի խորքում
հրաշքով
Մի կաթիլ մեղր մնացած
լինի:
Գուցե ապագան իմ սիրո
երգի
Երջանկություն է դեռ
ինձ բերելու,
Գուցե ամբոխում անհայտ
մի հոգի
Լսելու է ինձ ու հասկանալու:
Թոշնում է ծաղիկը՝
զեփյուռին տալով
Իր թերթիկների բույրն
արբեցուցիչ,
Թռչում է հոգիս՝ աշխարհին
տալով
Տրտմության, թախծի
մեղեդին թովիչ:
Ալֆոնս Լամարթին | Աշուն
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 02, 2019
Rating:
