Ջակոմո Լեոպարդի | Անվերջությունը


Ընդմիշտ թանկ է ինձ բլրակն այս ամայի
ու թփուտը այս, որ մխրճվելով գրկում անհունի
անհետ կորչում է անծիր ափերում լայն հորիզոնի:
Ու նստած եմ լուռ հայացքս հառած հեռո˜ւ անհայտին,
մի պահ կախարդված համակ լռությամբ տիեզերային
անէանում եմ խաղա˜ղ սուզվելով անդունդը խորին.
այդ լուռ հրաշքի գրկում ընկղմված, մտքերով տարված
սթափվում եմ հանկարծ, երկյուղ եմ ապրում ու սարսռում եմ
լսելով ձայնը սվվացող քամու, լուռ ունկնդրում եմ,
թե ինչպես քամին խոտերն է շարժում ու մեղմ շշնջում:
Ու ձուլվում է քամին դողացող լռությանն անափ,
խորհում եմ այդժամ հավերժի մասին,
անդարձ անցյալի, ներկայի մասին, այս ունայն կյանքի:
Միտքս ու հոգիս սուզվում են, կորչում անվերջությունում
Ինձ անչափ քաղցր է խողդվելն այս ծովում:

Իտալերենից թարգմանեց Արաքսյա Ստեփանյանը

Տես նաև Ջակոմո Լեոպարդի Բանաստեղծություններ
Ջակոմո Լեոպարդի | Անվերջությունը Ջակոմո Լեոպարդի | Անվերջությունը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 19:53:00 Rating: 5
Технологии Blogger.