
Ո՞նց սուտ ասեմ.
չէ՛, բարակ չի
ու թևի մեջ
չի առնվի
քո իրանը:
Ինչպե՞ս ասեմ, թե
քեզ նման կին
չի տեսել
Հաֆեզների պերճ
Իրանը:
Իսկ հագածըդ գործարանի
ծաղկուն չիթ է
-
ո՛չ աբրեշում,
ո՛չ ծիրանի:
Ասեմ սակայն. նրա
համար, որ իմն
ես դու,
ինքս եմ
տալիս ինձ երանի:
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ո՞նց սուտ ասեմ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 03, 2019
Rating:
