Ջորջ Բայրոն | Սավուղի վերջին պատերազմից առաջ


Երբ մարտի դաշտում ես առաջ անցած,
Կընկնեմ նետահար կամ սըրից խոցված,
Թո՛ղ իմ դիակը, հերո՛ս զինվորներ,
Ձեզ չըթուլացնե։ Լարեք ձեր ուժեր
Եվ ապավինած դուք նետ ու սըրին
Մահով մեծարեք մեր ոսոխներին։
Եվ դու, քաջ զինվոր, որ իմ հետևից
Վահանս ես տանումերբ պատերազմից
Տեսնես փախուստը իմ հերոսների,
Սպանի՛ր ինձ իսկույնԹո՛ղ ճակատագրի
Կատարվի կամքը, որին բընավին
Չէ՛ կարոդ հաղթել ոսոխ թշնամին.
Մնա՜ք բարևբայց քեզ. ժառանգ սիրասո՛ւն.
Քեզ բարև մնաս. որդյա՛կ, չեմ ասում.
Կամ քեզ հաղթությո՛ւն, թա՛գ արքայական,
Կամ ապագայում՝ մա՛հ հերոսական։

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյան

Տես նաև Ջորջ Բայրոն Բանաստեղծություններ
Ջորջ Բայրոն | Սավուղի վերջին պատերազմից առաջ Ջորջ Բայրոն | Սավուղի վերջին պատերազմից առաջ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:57:00 Rating: 5
Технологии Blogger.