Վոլֆգանգ Գյոթե | Վարդը


Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Տղան ասավ.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կըծակեմ,
Որ չըմոռնաս փըշոտ վարդին.
Փըշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Թարգմանությունը՝ Հովհաննես  Թումանյան

Տես նաև Վալֆգանգ Գյոթե Բանաստեղծություններ
Վոլֆգանգ Գյոթե | Վարդը Վոլֆգանգ Գյոթե | Վարդը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:54:00 Rating: 5
Технологии Blogger.