
Ես պառկեցի գոնդոլում,- և
սահեց նա կողքով
նավերի՛ այն,
Ծանր նստած են
որոնք Մեծ ջրանցքի
ջրերում:
Շատ ապրանքներ կգտնես
նրանց մեջ, որ
մեզ միշտ պետքական
են`
Հաց, պտուղներ և
գինի, չոր, եղեգնյա
վառելիք:
Մենք սահեցինք անշշուկ:
- Եվ հանկարծ դափնենու
մի չար ճյուղքը
Դեմքս չանգռեց: - Ասացի.-
“Դա՛փնե, խփո՞ւմ ես
դու ինձ.
Ես հատուցում եմ
ուզում”:- Բայց նիմփը,
խնդուն, շշնջաց ինձ.
“Ծանր չե՛ն
մեղանչում պոետները: Թեթև՛
է ձեր
տուրքը: - Ողջո՜ւյն”
Թարգմանությունը՝ Եղիշե Չարենց
Տես նաև Վոլֆգանգ Գյոթե Բանաստեղծություններ
Վոլֆգանգ Գյոթե | Վենետիկյան Էպիգրամներից
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 13, 2019
Rating:
