
Ես ծնվել եմ
նրա համար,
Որ մոր սրտում
կարոտ դառնամ
Եվ սպասվող որդու
նման
Հեռուներից վերադառնամ.
Որ ցավածին մխիթարեմ.
Ջահելների հարսանիքին
Ձեռքիս գինի` զվարթ
պարեմ.
Նորածընի բերնով ճչամ
Ու մոր բերնով
ասեմ «նանիկ».
Տուն երազող զույգի
համար
Դառնամ սիրո համեստ
տանիք.
Եթե շուրջըս խավար
լինի՝
Մարդկանց համար փայլատակեմ,
Հասակով մեկ փռվեմ
գետին`
Վհատության ճամփան փակեմ...
05.V.1957թ.
Մոսկվա
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ծնվել եմ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
21:08:00
Rating:
