
Նույն հարցն եմ
հաճախ ինքըս ինձ
տալիս.
-Ի՜նչ
ես աշխարհի ցավերը
լալիս,
Աշխարհի դարդը հո՞
քեզ չեն տվել:
Եվ ի՞նչդ է
պակաս կամ ի՞նչդ
է ավել.
Ամենքի նման մի
մարդ ես, հոգի՛ս,
Ամենքի պես էլ
աշխարհով գնա...
Իսկապե՛ս.
կարգին հագուստ
կա հագիս,
Թե վաստակածըս գրպանըս
մնար՝
Անտեղի տեղը չհալվեր-կորչեր,
Ինձ կարող էին
և հարուստ կոչել:
Ես դուր եմ
գալիս սրան ու
նրան,
Ինձ շատերն անգամ
սիրում են կարգին:
Շուտով կստանամ և
բնակարան,
Եվըս երկու մանչ՝
կազատվեմ հարկից,
Եվըս երկու գիրք՝
անուն եմ հարգի,-
Ումի՞ց եմ պակաս,
ումի՞ց եմ ավել,
Ի՜նչ եմ աշխարհի
ցավերը լալիս,
Աշխարհի դարդը հո՞
ինձ չեն տվել,-
Այս հարցն եմ
հաճախ ինքըս ինձ
տալիս,
Ինքըս ինձ վիճում,
առնում ու տալիս,
Սակայն իմ հախից
ինքս էլ չեմ
գալիս:
Ինչպե՞ս աշխարհի ցավը
մոռանամ,
Աշխարհի վատը, լավը
մոռանամ.
Ես հո չեմ
նստել աշխարհի վզին,
Որ չմտածեմ աշխարհքի
մասին:
Ի՞նչ է, աշխարհը
իմ բո՞ւռն եմ
առել,
Որ ճմըռթելով գրպանս
խրեմ...
Ինչպե՞ս չհոգամ աշխարհի
մասին,
Եթե նա իմն
է, ի՛մն է,
իմպեսի՜ն,
Թե նրա վատը
նաև իմ վատն
է,
Նրա հավատը և
իմ հավատն է:
Նա իմն է
եղել և իմն
է մնում.
Նա էր մոր
նման ինձ երեկ
սնում,
Նա է ինձ
տվել քնքշանք ու
գորով,
Նա է ներշնչել
ինձ ուժ ու
կորով,
Նա է ինձ
ազնիվ - անազնիվ դարձնում...
Եվ հիմա ինչպե՞ս,
ես ձեզ եմ
հարցնում,
Աշխարհի մասին ինչպե՞ս
մոռանամ,
Աշխարհի հոգսից ինչպե՞ս
հեռանամ:
Մայրը միշտ մայր
է, որդիքն են
տարբեր.
Մեկը կարող է
լինել անտարբեր,
Մյուսի սրտից արյուն
է կաթում,
Երբ նա մոր
դեմքին ցավ է
նկատում...
22.IV.1957թ.
Մոսկվա
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ինքս ինձ հերքում եմ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 07, 2019
Rating:
