
Եվ ինձ լսելով՝
Կարող են ասել.
«Գժվե՞լ
է, ի՜նչ է».
Իսկ ես էլ
կասեմ.
«Այո՛,
գժվե՜լ եմ,
Ինչո՞ւ չգժվել»:
Իսկ գժվելով չե՞ն
սիրում ու ատում:
Իսկ գժվելուց չէ՞
փայտը ճարճատում:
Առանց գժվելու՝ չկա՛
շահած մարտ:
Առանց գժվելու՝ չե՛ն
ծնի նոր մարդ:
Մինչև չգժվի՝ ջուրը
չի՛ եռա,
Կեղև չի պատռի
հատիկը նռան:
Ծառե՞րն են փթթում՝
Գժվա՜ծ են անշուշտ:
Երկի՞րն է պտտում՝
Գժվա՜ծ է անշուշտ...
Սերմերը մինչև կարգին
չգժվեն՝
Բե՛րք չեն դառնալու:
Թաթերը մինչև կարգին
չգժվեն
Ձե՜ռք չեն դառնալու:
Բառերն էլ մինչև
կարգին չգժվեն՝
Ե՜րգ չեն դառնալու...
Ա՜խ, ուր էր
թե ես միշտ
գի՛ժ լինեի...
01.X.1961թ.
Երևան
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Գժվում եմ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 10, 2019
Rating:
