Գաբրիել Սունդուկյան | Եվայլն կամ նոր Դիոգինես | համառոտ


Ստեղծագործությունը Սունդուկյանի ոդևիլիների ցիկլից է, որոնք արտահայտում են չարիքի կրողներին ըստ նրանց գործած մեղքերի չափի դատ ու դատաստան բացելու ժողովրդական բարոյախոսությունը: Կատակը կազմված է երկու արարվածից:
Գործող անձինք են վաճառական Մոսեսը, նրա կին Նինոն, Մոսեսի կրտսեր եղբայր, վաճառական Ղաղոն, Նինոյի հեռու ազգական, հարուստ երիտասարդ պարոն Եվայլնը, Մոսեսի դուքնի աշկերտ Սերգոն և երիտասարդ վաճառականներ, որոնք գալիս են իբրև հյուրեր: Խնջույքին մասնակցում են նաև սազանդար Յավանգուլն եւ զուռնաչի Արտեմը իրենց խմբերով և ծառաներով: Առաջին արարվածը կատարվում է Մոսեսի տանը, իսկ երկրորդը՝ նրա տան պարտեզում: Դեպքը տեղի է ունենում Թիֆլիսում վաթսունական թվականներին: Նինոն լաց լինելով մտնում է տուն: Պարոն Եվայլնը հետապնդում է իրեն, սիրո խոստովանություն է արել, ասում է, որ գիշերները քուն չունի, աշխարհը մութ է իր համար առանց նրա: Նինոյի ամուսինը բարկանում է Նինոյի վրա, մեղադրում է նրան ամեն ինչում, քանի որ կարիք չկար, որ այդ տուն գնար: Նինոն լուսամուտից նայում է և տեսնում, որ երիտասարդն այնտեղ է: Մոսեսը որոշում է նրան կանչել տուն ու մի լավ պատժել: Սերգոյին ասում է, որ գնա ու ասի, թե իբր Նինոն է կանչում ու հետն էլ մի փայտ բերի: Պարոն Եվայլնը, նուրբ ճաշակով հագնված եվրոպական ձևով, ցիլինդրը ձեռքին, պենսնեն վզից կախած և ձեռնոցներով, մտնում է դիմացի դռնով: Շարժվածքով և խոսակցությամբ նման է եվրոպական քաղաքակրթված երիտասարդի: Քանի դեռ Նինոն մենակ է, դարձյալ խոսում է իր սիրո մասին: Ապա մտնում է Մոսեսը: Երիտասարդը նրան շնորհակալություն է հայտնում, որ իրեն մեծ պատիվ են անում, հարցնում է, թե ինչ են կամենում: Մոսեսը սպասում է, որ Սերգոն բերի փայտը, բայց Սերգոյի հետ գալիս է նաև Մոսեսի եղբայր Ղաղոն, և Մոսեսը ձևացնում է, թե փայտը նայելու համար էր բերել տվել: Ղաղոյին շատ ծիիաղելի է թվում Եվայլն անունը: Ընդ որում, երիտասարդը ինչ խոսում է, վերջում ավելացնում է «և այլն, և այլն»: Մտածում է , որ սա թեև կիրթ, ուսում առած երիտասարդ է, բայց ծալը պակաս է: Մոսեսը Ղաղոյին առանձին ասում է, որ սա սիրահետում է կնոջը, և որոշում են Եվայլնին պատժել խնջույքի ժամանակ, որը տեղի է ունենալու նույն օրը Մոսեսի տան պարտեզում: Երիտասարդը գալիս է գեղեցիկ ծաղկեփնջով՝ նախատեսված Նինոյի համար: Հյուրերի նման գետնին չի նստում: Նրա համար աթոռ ու սեղան են բերում: Բացատրում է, որ ինքը իրեն վեր չի դասում, պարզապես փոքրուց սովոր չէ նստել գետնին, ծնկները չեն ծալվում: Ծաղկեփունջը վերցնում է Մոսեսը, տալիս Ղաղոյին, սա էլ դնում է սփռոցի վրա, մի ծաղկակալի մեջ: Խնջույքի ժամանակ ասվում են կենացներ, երգում են ու պարում: Եվայլնը առաջարկում է երկու կենաց՝ սկզբում տանտիրոջ կենացը, ապա տանտիկնոջ կենացը: Ողջ խնջույքի ժամանակ Մոսեսը հարմար պահ այդպես էլ չի գտնում, որպեսզի պատժի երիտասարդին: Ի վերջո հյուրերը վերցնում են սփռոցի վրայից բոլոր ճրագները և դուրս են գալիս, երգի ձայնը լսվում է հեռվից: Եվայլնը մենակ մնալով, մոտենում է այն երջանիկ պատուհանին, որի մոտ տեսել էր Նինոյին խնջույքի ընթացքում և կանչում է նրան, բայց ապարդյուն: Նինոն չի մոտենում: Տեսնում է տակառ և այն մոտեցնում է պատուհանին, կանգնում է վրան ու ծաղկեփունջը պատուհանից ներս է գցում: Տակառը կոտրվում է ու ինքն ընկնում է մեջը: Ցիլինդրը ընկնում է գետնին: Գալիս են Մոսեսն ու Ղաղոն: Չեն գտնում երիտասարդին: Ղաղոն ի վերջո տեսնում է, որ սա տակառի մեջ է: Հյուրերը և Մոսեսը ևս մոտենում են: Ծիծաղելի դրության մեջ չհայտնվելու համար Եվայլնը սկսում է ճառ ասել Դիոգինես փիլիսոփայի մասին, որն իր կյանքով ապացուցում է աշխարհի ունայնությունը և անգամ հրաժարվում Ալեքսանդր Մակեդոնացու ընծաներից՝ խնդրելով միայն մեկ բան, որ նա մի փոքր հեռանա իր արևից, որից զրկում է իրեն՝ առջևը կանգնելով: Հյուրերը քարացած լսում են, Նինոն ծաղկեփունջը ձեռքին գալիս է լուսամուտի մոտ: Քիչ անց դարձյալ սկսում է երգ ու պար: Հյուրերից շատերը ծիծաղում են, Մոսեսն ու Ղաղոն, տեսնելով ծաղկեփունջը, զարմանում ու զայրանում են:

Տես նաև Գաբրիել Սունդուկյան Պեպո, Վարինկի վեչերը, Խաթաբալա  
Գաբրիել Սունդուկյան | Եվայլն կամ նոր Դիոգինես | համառոտ Գաբրիել Սունդուկյան | Եվայլն կամ նոր Դիոգինես | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 07, 2019 Rating: 5
Технологии Blogger.