
-Այս ի՞նչ օրն եք ընկել,-
բացականչեց մորաքույր Պոլինը,- անձրևն էլ չի կտրվում: Չորացրեք վերարկուներդ: Հենց
նոր ասում էի Ժորժին. «Ե՞րբ պետք է, վերջապես, խճապատես ճանապարհը»: Նա խոստացել է
նաև մանրախիճ բերել ծառուղու համար: Հապա մի նայեք կոշիկներիդ: Ի˜նչ վիճակում են: Ամեն
ինչ նրա մեղքով է: Մրսո՞ւմ եք: Իմ փոքրիկ Դանիել, փայտ գցիր կրակին: Ինչքա՞ն ժամանակ
է, որ ձեզ չեմ տեսել: Արդեն ութ օր է: Հենց որ գնացիք, սկսեց անձրև գալ: Ժորժը պնդում
է, որ անցյալ տարի տասնվեց օր շարունակ անձրևը չի կտրվել: Կարծում էի, թե չափազանցնում
է: Նա էլ ցույց տվեց օրացույցի վրա իր արած նշումները, ասելով, թե ես միշտ կասկածամիտ
եմ եղել:
Այս անգամ էլ ճիշտ դուրս եկավ: Նա շրջանակի մեջ է առնում անձրևային օրերը: Իսկապես տասնվեց. այս նույն օրերին, հոկտեմբերի կեսերին: Նա լավ է, միայն թե հազում է: Օ˜, մեծ բան չէ, ինչքան նրան ճանաչում եմ, այդպես էր, միշտ էլ հազում էր: Դանիել, խնդրեմ, դու անցյալ շաբաթվա նման նրա առողջության մասին բան չասես: Ամբողջ գիշեր հոգիս հանեց. «Դու այլևս եփուկ չես պատրաստում ինձ համար: Ինչ եղավ մեղրը: Քո հաբերը չեմ ուզում», և այսպես շարունակ: Վերև բարձրացեք և կտեսնեք, որ գիշերասեղանին դեղաջրով լի սրվակներ կան: Չի էլ խմում: Անընդհատ թարմացնում եմ, բայց ինչ օգուտ: Դե լավ, ուրիշ բանից խոսենք: Իսկ գիտե՞ք, թե այսօր ինչ է բերել ինձ համար. սպիտակ սունկեր: Այս տարվա վերջին սունկերն են, եկեք տեսեք:
Այս անգամ էլ ճիշտ դուրս եկավ: Նա շրջանակի մեջ է առնում անձրևային օրերը: Իսկապես տասնվեց. այս նույն օրերին, հոկտեմբերի կեսերին: Նա լավ է, միայն թե հազում է: Օ˜, մեծ բան չէ, ինչքան նրան ճանաչում եմ, այդպես էր, միշտ էլ հազում էր: Դանիել, խնդրեմ, դու անցյալ շաբաթվա նման նրա առողջության մասին բան չասես: Ամբողջ գիշեր հոգիս հանեց. «Դու այլևս եփուկ չես պատրաստում ինձ համար: Ինչ եղավ մեղրը: Քո հաբերը չեմ ուզում», և այսպես շարունակ: Վերև բարձրացեք և կտեսնեք, որ գիշերասեղանին դեղաջրով լի սրվակներ կան: Չի էլ խմում: Անընդհատ թարմացնում եմ, բայց ինչ օգուտ: Դե լավ, ուրիշ բանից խոսենք: Իսկ գիտե՞ք, թե այսօր ինչ է բերել ինձ համար. սպիտակ սունկեր: Այս տարվա վերջին սունկերն են, եկեք տեսեք:
Մենք մորաքույր Պոլինի
հետևից մտանք խոհանոց, որի վարդագույն ապակյա պատերը կախարդական լապտեր էին հիշեցնում:
Մորաքրոջ ուսերին գցված էր մինչև հատակը հասնող, խոշոր օղակներով շալ: Սենյակը լցված
էր դալար փայտի բուրմունքով: Եղբայրս նկատեց, որ պատուհանի ապակին կոտրված է, և նրանից
խնդրեց թուղթ, որպեսզի փակցնի, մինչև ապակեգործի գալը: Այնտեղից ցուրտ էր փչում, և
փեղկերը բորբոսով էին պատվել:
-Բան չկա, - ասաց Պոլինը,
- անցյալ օրը Ժորժը կոտրեց, երբ ավելով ուզում էր սարդ սպանել: Չեմ հասկանում, ինչու
է վախենում սարդերից. նա, որ ոչ մի բանից վախ չունի: Ոչ, ոչ, փոքրիկս, ոչնչի ձեռք մի
տուր: Նա ինձ ասաց, որ պետք է փոխի ապակին: Հենց դրա համար էլ դուրս է եկել, որ ապակեգործից
վերցնի: Թող դաս լինի նրան, թող հասկանա, որ այդ միջատները միայն օգուտ են բերում՝
զզվելի ճանճերին սպանելով: Թեյ ուզո՞ւմ եք: Գիտե՞ք, կանգնած միտք էի անում, որ սարդերի
նման մեր բոլորիս կյանքն էլ նույն օրենքին է ենթարկվում, որ մեր օրերը, մեր արժեքները
թելից են կախված: Եվ հանկարծ ներս է մտնում Ժորժը, հետևիցս ձեռքերով փակում աչքերս
ու հարցնում, թե ինքն ով է: Նրան կատաղացնելու համար (ինձ դուր չեն գալիս այդ զինվորական
կատակները), պատասխանում եմ՝ Անրին է: Անրին նրա ընկերն է, որն ինձ հետ շատ սիրալիր
է, և դա Ժորժին խենթացնում է: Այս անգամ էլ հարվածը չվրիպեց: Խանդը դուրս ժայթքեց,
պոռթկաց: Նա բաց թողեց աչքերս, բռնեց ուսերիցս և ստիպեց երդվել, որ իր բացակայությամբ
Անրին չի եկել: Խենթ է, խենթ, ասում եմ, չէ՞: Անրին երբեք այդպիսի բան իրեն թույլ չի
տա: Նա չափից ավելի վախկոտ է: Նրա տեղը Ժորժը հարյուր անգամ ներս խցկված կլիներ: Այս
ամենից ծիծաղս եկավ: Միայն իմ ծիծաղն է, որ նրան զինաթափ է անում: Ժորժը ներողություն
խնդրեց, համբուրեց ինձ, հետո այս սունկերով անակնկալը մատուցեց: Ուզո՞ւ եք միասին ուտենք:
Նա շուտով կգա: Ապակեգործները շատախոս չեն լինում: Մի փոքր կզրուցեն և վերջ: Դանիել,
սեղանը գցիր: Ահա, լսո՞ւմ եք, գալիս է:
Լսվեց միջանցքի դռան
ճռռոցը: Պոչը տնկած, կամացուկ ներս մտավ կատուն, հայացք գցեց շուրջը, հետո եկավ փաթաթվեց
մեր ոտքերին: Մենք նայեցինք Պոլինին, որը միանգամից մինչև ականջները կարմրել էր: Հետո
նա սկսեց երկար մեզ նայել՝ մեկ բոլորիս նորից իրական ժամանակի մեջ պատկերացնելով, վերագտնելով
հիշողությունը, մեկ էլ նորից մոռացության մեջ ընկնելով, չհասկանալով, որ խղճում ենք
իրեն և կարեկցում իր վշտին. քեռի Ժորժը մահացել էր երեսուն տարի առաջ:
Եղբայրս և ես կտրտեցինք
սպիտակ սունկերը, որ մենք էինք բերել, ու նրա սիրած կերակուրը պատրաստեցինք: Պոլինը
մեկ-մեկ խուճապի մատնվելով հարցնում էր, թե ինչն էր մտքից թռել: Մենք նրա հետ խոսում
էինք միայն Ժորժի մասին, որը նորից կլանել էր նրա ողջ էությունը, ձերբազատել նրան ամոթից
ու անձկությունից: Ու երբ մանրիկ քայլերով մեզ հետ դուրս եկավ միջանցք, որպեսզի ճամփու
գցի մինչև դուռը, խնդրեց ներել ամուսնուն, որը հարկ եղած պահին երբեք իր կողքին չի
գտնվում և շատ է ափսոսալու, որ մեր այցելության ժամանակ տանը չի եղել:
Դանիել Բուլանժե | Լսո՞ւմ եք, գալիս է…
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 21, 2019
Rating:
