Նար-Դոս | Նամակ Հովհաննես Մալխասյանին


1892. հունվարի 18. Թիֆլիս.
Սիրելի Հովհաննես.

Պ. Սպանդարյանի հանձնարարությամբ նախ այս կարող եմ գրել քեզ։ Քո այդ արժանապատիվ քահանային ասա, որ թեև դու այդտեղի ոչ մի քահանայի ծուխ չես, բայց իրավունք ունիս ընտրվելու։ Ընտրողական կանոնների զորությամբ, մի եկեղեցու ծխական չի կարող ուրիշ եկեղեցում ձայն ունենալ, բայց նա այդ ուրիշ եկեղեցում կարող է ընտրվել, օրինակ Վանքի եկեղեցու ծխականը չի կարող ձայն ունենալ, այսինքն պատգամավոր ընտրել Մողնու եկեղեցում, բայց Վանքի եկեղեցու ծխականը կարող է պատգամավոր ընտրվել Մողնու եկեղեցում, նույն իրավունքն ունի և օտար քաղաքացին։
Պարտքդ «Նոր-Դարին» 46 ռուբլի է։ Քո նոր գտած բաժանորդի ձեռքով ուղարկածներդ ստացա և կատարեցի հանձնարարությունդ։ «Ազատամիտներիս» մասին գրածիդ առթիվ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև առհասարակ հեղինակն ինքը կույր է լինում յուր սեփական ստեղծագործության վերաբերմամբ. ուրիշն ավելի լավ կարող է նկատել մի գրվածքի առավելություններն և թերությունները, քան թե ինքը՝ հեղինակը։ Ուրախ եմ, որ դու գրվածքիս մեջ ավելի շատ առավելություններ ես գտնում, քան թե թերություններ, վերջիններիս մասին գրածիդ հետ համաձայն եմ։
Նար-Դոս | Նամակ Հովհաննես Մալխասյանին Նար-Դոս | Նամակ Հովհաննես Մալխասյանին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 29, 2019 Rating: 5
Технологии Blogger.