
Ծուռթաթ բարեկամ»:
«Ախր ես ինչպե՞ս
Դժբախտ եմ ես,
Որբ եմ ես:
Ծնված օրից մինչև հիմա
Ձախորդ եմ ես:
Նույնիսկ շները
Նիհար, թե գիրուկ,
Մարդկանց դուր գալու
Պոչ ունեն սիրուն:
Կատուներն անգամ
Նույնիսկ պարտվելիս
Ցցած պոչով են
Կռվից դուրս գալիս:
Չէ՛, մեղք եմ ես,
Դժբախտ եմ ես,
Որբ եմ ես:
Անտառի մեջ
Ամենաձախորդն եմ ես:
-Բժի՛շկ, բժի՛շկ իմ
բարի,
Էլ ոչինչ մի հարցրու,
Միայն թե շատ եմ խնդրում,
Ինձ մի լավ պոչ կպցրու»:
Բարի բժիշկ Այբոլիտը
Մեղմորեն ժպտաց
Եվ Ծուռթաթին խելապակաս
Ահա ինչ ասաց.
-Դե լա˜վ, դե լա˜վ,
մի՛ տխրիր, իմ բարեկամ,
Ինչպիսի պոչ էլ կամենաս,
մոտս կա:
Կան այծի պոչեր, կան
ձիու պոչեր,
Կան ավանակի շատ երկար
պոչեր:
Որբուկ-ձախորդիդ ինչո՞ւ
տխրեցնեմ,
Թե ուզես չորս հատ
պոչ կկպցնեմ…
Արջը փորձում է պոչերը
բազում,
Նայում հայելում, թե
որն է սազում:
Փորձում է, նայում
շեկլիկ Աղվեսին,
Սպասում է, թե Աղվեսն
ի՞նչ կասի:
Իսկ Աղվեսը ծիծաղում
է. «Քա˜հ-քա˜հ-քա˜հ
Վա˜յ թե դառնաս դու
պոչավոր Արջ արքա:
Սիրամարգի պոչը վերցրու
աննման,
Որ այդ հարցում հետդ
մրցող չմնա:
Վերցրո˜ւ, վերցրո˜ւ,
համեստություն մի՛ անի,
Պոչը այդ շատ կսազի
քեզ նմանին»:
Ծուռթաթն, ինչ խոսք,
ուրախ է շատ.
-Լա՛վն է, իրոք, պոչն
այս անչափ:
Կքայլեմ ես շորորալով
Մեր ձորերով ու դաշտերով:
Կզարմանան՝ ովքեր տեսնեն,
«Ի˜նչ աննման արջ է»՝
կասեն:
Արջերն էլ, թեկուզ ցեղակից,
Հենց որ տեսնեն ինձ գեղեցիկ,
Երևի ճաքեն նախանձից:
Ժպտում է բարի բժիշկը.
-Գուցե քեզ պոչ անհրաժեշտ
է,
Սակայն ոչ սիրամարգինը:
Լավ կանես՝ վերցնես
այծինը:
-Չեմ ուզում ես ուրիշ
պոչեր:
Ուրիշ պոչերը թող կորչեն:
Պոչ կպցրեք սիրամարգի,
Որ ամեն ոք ինձ հարգի,
Որ անտառում զբոսնելիս
Հմայվեն՝ ու նախանձեն
ինձ:
Ահա անտառ ու դաշտերով
Քայլում է Արջը ճոճվելով:
Շողում է նրա թիկունքում
Կանաչ, կապույտ
Ու ոսկեգույն
Սիրամարգի
Պոչը
Շքեղ:
Իսկ Աղվեսը նրբաճեմիկ
Ուղեկցում է Ծուռթաթ
Արջին,
Ժպտում է նրան անդադրում
Ու փետուրներն է հարդարում:
-Վա˜խ, ի˜նչ լավն ես,
ի˜նչ պատվական,
Դու սիրամարգ ես իսկական:
Չեմ կեղծում, չճանաչեցի,
Իրոք, սիրամարգ կարծեցի:
Ա˜խ, ի˜նչ լավն է ու
միշտ հարգի
Չքնաղ պոչը սիրամարգի:
Բայց այդ կողմերում
որսորդներն անցորդ
Տեսան ինչ-որ բան փայլող,
շողացող.
-Տեսե˜ք, տեսե˜ք, ճահճում
այն
Շողշողում է ինչ-որ
բան:
Հենց վազեվազ տեղ հասան,
Որսորդները Արջին տեսան,
Որ ճահճի կապույտ հայելում
Իր նոր պոչով էր հմայվում:
Եվ ինքն իր պոչով տարված,
Իր նոր պոչին սիրահարված
Չի նկատում տխմարն
անգետ
Որսորդներին շների
հետ:
Արջին բռնեցին հեշտությամբ
Ու կապկպեցին թոկերով:
Իսկ Աղվեսը
Ուրախ-ուրախ
Խնդմնդում է խեղճի
վրա.
-Ուրախությունդ անհոգ,
Կարճ տևեց, ա՛յ պճնամոլ:
Որսորդները այս ահավոր
Քեզ ծեծ կտան փառավոր,
Որ ինչ որ ես այն էլ
մնաս,
Ու երբեք չմեծամտանաս:
Ու մոտ վազեց, մեկիկ-մեկիկ
Փետուրները պոկեց խեղճի:
Արջն էլ, թեկուզ ողջ
ու առողջ,
Մնաց առաջվա պես անպոչ:
Թարգմանությունը՝ Յուրի Սահակյան
Տես նաև Չուկովսկի
Հեքիաթներ
Կորնեյ Չուկովսկի | Արջն ու աղվեսը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 17, 2019
Rating:
