
Հեռախոսը զանգեց երկար:
-Ո՞վ է
խոսում:
-Փի՜ղն է,
եղբա՜յր:
-Ի՞նչ եք
ուզում:
-Դեսի՜ց-դենի՜ց:
-Ավելի ճի՞շտ:
-Քաղցրավենի՜ք:
-Իսկ ու՞մ
համար:
-Պա՜րզ է՝ որդուս:
-Ինչքա՞ն է
պետք:
-Մի հինգ-վեց փութ:
Նա դեռ նո՜ր
է կանգնում
ոտքի,
Փոքրի՜կ է դեռ,
Շատ չի ուտի:
2
Եվ նորից զանգեց իմ
հեռախոսը:
Այս անգամ խոսում է
կոկորդիլոսը.
-Ա˜խ, ցա˜վդ տանեմ,
ինքդ որոշիր,
Քանի՞ զույգ է պետք
մեզ կրկնակոշիկ.
Ինձ, իմ տիկնոջը
Եվ մեր Տոտոշին:
-Սպասի՛ր հապա,
Հենց անցյալ շաբաթ
Կրկնակոշիկ չե՞մ ուղարկել
Չորս զույգ:
-Հա˜, ճի˜շտ է, ճի˜շտ
է,
Վաղո˜ւց են բերել:
Ստացել ենք ու հաճույքով
կերել,
Եվ սպասում ենք հիմա
անհամբեր,
Որ այս անգամ էլ սիրով
կճամփեք
Մի դյուժին համո˜վ,
Մի դյուժին հոտո˜վ,
Փափլի˜կ, անուշի˜կ
կրկնակոշիկներ:
3
Հետո զանգեցին նապաստակները.
-Մրսո˜ւմ ենք, ո՞ւր
են մեր թաթնոցները:
Իսկ հետո զանգեց փոքրիկ
կապիկը.
-Կորե˜լ է գրքիս սիրուն
շապիկը:
4
Իսկ հետո զանգեց ծուռթաթը՝
գոնչոն,
Ո˜նց է մռթմռթում,
աղմկում, գոչում:
-Ա˜րջ ջան, խնդրո˜ւմ
եմ, մի քիչ սպասեք:
Մի պահ մտածեք, իսկ
հետո՝ խոսեք:
Իսկ նա՝ «մըռթ»
հա «մըռթ»,
Իսկ նա՝ «մու»
հա «մու»…
Ուզածը ի՞նչ է,
բան չեմ հասկանում:
5
Ձկնկուլները զանգեցին.
«Ելե˜ք,
Մեզ համար իսկույն
դեղորայք բերեք,
Այսօր գորտեր ենք կերել
անհամար,
Փորիկները մեր ցավում
են հիմա»:
6
Իսկ հետո զանգեց չաղլիկ
մերունը.
-Սոխակի ձայնը անչափ
գերում է:
Կյանքում մենք երբեք
Չենք երգել մեկտեղ,
Ուղարկեք ինձ մոտ,
Միասին կերգենք:
-Չէ˜, ի՞նչ ես ասում,
սոխակն աննման
Երբեք չի երգում խոզերի
համար:
Ավելի լավ է կանչես
ագռավին:
7
Եվ դարձյալ արջը.
-Փրկեցե˜ք գայլին,
Ոզնի կուլ տվել, չի
կարող քայլել:
8
Ահա այսպիսի անհեթեթություն
Մինչև իրիկուն:
Զանգում են կկուն,
Եղնիկը, կատուն:
Խնդրում են, կանչում,
Պահանջում, պատմում:
Իսկ վերջերս երկու
այծիկ
Զանգեցին ինձ ու երգեցին.
-Ճի՞շտ լսեցինք,
Որ գեղեցիկ
Կարուսելներն
Այրվեցին:
-Ա˜խ, հիմարնե˜ր,-
ես ասացի,-
Չհավատաք ձեր լսածին:
Կարուսելները չայրվեցին,
Ճոճանակները չփլվեցին,
Լավ կլինի եկող շաբաթ
Այցելեք մեզ ժամը վեցին:
Այծիկներն ինձ չլսեցին,
Առաջվա պես աղմկեցին.
-Ճի՞շտ են ասում,
Որ մեր սիրած
Կարուսելներն
Այրվեցին:
Եկ ու բան հասկացրու
այծին:
9
Իսկ երեկ իրիկուն
Կենգուրուն՝
-Կներե˜ք, հո չե՞մ
խանգարում:
Կացարանը չէ՞ Մաքրիլվայի:
Ես կատաղել եմ ու ո˜նց
եմ գոռում:
-Չէ˜, կջարդեի, թե
ձեռս տային:
-Իսկ Մաքրիլվան ո՞ւր
է,
Չե՞ք ասի:
-Չե˜մ կարող ասել:
Զանգահարեցեք մեկ-երկու
ամսից:
10
Երեք օր է
Հանգիստ չունեմ,
Քուն չունեմ:
Տունս արդեն գժանոց
է,
Տուն չունեմ:
Հենց աչքերս փակեցի,
Զանգեցին:
-Ալլո՛, ո՞վ է:
-Ռնգեղջյուրն է, լսե՛ք
ինձ:
Թե չհասնեք,
Ուրեմն՝ վե˜րջ:
Գետաձին է սուզվել
մոտիկ ճահճի մեջ:
-Ճահճի մե՞ջ:
-Այո˜, այո˜…
Նրան փրկել մենք չենք
կարող
Ոչ մի ձևով…
Կխորտակվի˜,
Կխեղդվի˜,
Կմահանա˜,
Դու հոգնած ես,
Բայց ի՞նչ արած,
Մե˜ղք է նա:
Եկա˜, եկա˜:
Ես չեմ հոգնել,
Թե կարող եմ, նրան
կօգնեմ:
11
Օ˜ֆ, ծա˜նր ու դժվա˜ր
բան է
Գետաձիուն ճահճից հանել:
Թարգմանությունը՝ Յուրի Սահակյան
Տես նաև Չուկովսկի Հեքիաթներ
Կորնեյ Չուկովսկի | Հեռախոսը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 18, 2019
Rating:
