Պարույր Սևակ | Հիմարաբար խոստովանում եմ

Հիմարաբար խոստովանեմ և այն, որ ես... 
Ես էլ ձեզ պես մարդ եմ ծակաչք. 
                            Անտեր աչքըս՝ 
                            Թեկուզ փակած, 
                            Չի՛ կշտանում - 
                            Ու տանջում է, 
                  Եվ գլխիս դեմ սիրտս հաճախ 
                            Ըմբոստանում՝ 
                            Պահանջում է 
Օտար այգուց վարդ ու կակաչ, 
Ուրիշների փռից՝ տաք հաց. 
Ծուռ է նայում օտար կնոջ, 
Թե իմն անգամ լինի հնոց, 
Իսկ նա՝ նույնիսկ ցրտից ճաքած... 
 
Հիմա՞ր մարդն է այսքան անկեղծ խոստովանում, 
Թե՞ խելոքն է ունեցածով միշտ գոհանում... 


20.VI.1957թ.

Մոսկվա


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Հիմարաբար խոստովանում եմ Պարույր Սևակ | Հիմարաբար խոստովանում եմ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:54:00 Rating: 5
Технологии Blogger.