Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը


Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։
Լսողները նրա երեսին ծիծաղում էին.
― Ա՜յ քեզ Մյունհաուզեն, ա՜յ քեզ բարոն։
Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեք ոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։
Մի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց.
― Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։
Ծերուկը դեմքը խոժոռեց և ծանր ու մեծ պատասխանեց.
― Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։
Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։
― Մյունհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛...
Իսկ Մյունհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։
― Ծա՞ռ... եղջերվի գլխի՞ն...
― Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ... Հյութալի, քաղցր բալ...
Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում։ Կարդացեք և ինքներդ դատեցեք, աշխարհում բարոն Մյունհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։ 

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ 
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 02:19:00 Rating: 5
Технологии Blogger.