Հայնրիխ Բյոլ | Ամերիկա

Հայնրիխ Բյոլ
Ես Հուբերտին գտա իր մահճակալին պառկած, որը մոտ էր խղճուկ կայծերով բորբոքվող եւ շրջանակի մեջ տեղադրված շարժական վառարանին: Հսկայական սրահն, իհարկե, հնարավոր չէր տաքացնել: Վառարանի շուրջը մի փոքրիկ կղզի էր առաջացել՝ իրական մարդկային ջերմությամբ, բայց սրահի մնացած մասը՝ իր բոլոր նկարներով, նկարակալներով, պահարաններով, ցուրտ էր եւ հուզիչ տպավորություն էր թողնում: Հուբերտը նոր սկսած մի ուրվանկար ուներ՝ հենած ծնկներին: Սակայն նա դրա վրա չէր աշխատում, այլ մտածկոտ նայում էր իր մահճակալի գորշ ծածկոցի վրայի հետքին:Նա ինձ ողջունեց ծիծաղով, նկարը դրեց մի կողմ եւ իր խեղճ, խոշոր եւ գորշ աչքերով ամենից առաջ ասաց՝ քաղցածություն եւ քիչ հույս: Ես նրան երկար չտանջեցի, այլ փաթաթեցի թարմ, բուրող, սպիտակ հացը… Նրա աչքերը փայլատակեցին:

«Դու ցնորված ես»,- ասաց նա,- «կամ էլ ես եմ ցնորված»:
«Կամ դու գողացել ես… կամ ես երազում եմ, կամ ախ…»: Նա այդ ամենն արտացոլեց ժեստերով եւ տրորեց աչքերը: Իրականում ամեն ինչ չէ, որ պարզ է:
«Խնդրեմ»,- ասացի ես, հացը պահեցի քթի տակ եւ թողեցի, որ լավ տապակած կաշին ճռթճռթա:
«Ահ, դու ավելի շուտ քո բոլոր մտքերով հասկացել ես, զգացել ես: Կարծում եմ, որ դու խելացնոր ես, բայց ամեն դեպքում ես չեմ գողացել… բաժանիր խնդրեմ…»: Վերջապես Հուբերտը երեւաց իր տխուր մտքերով, համարձակ փաթաթեց հացը, թեեւ նա վախենում էր որսալ դատարկությունը: Հետո նա ընկալեց իրականությունը եւ երկար, ահազանգող հառաչանքով դանակը դրեց կոմոդին: Այդ ընթացքում ես հանեցի սիգարետն իմ գրպանից, սկսեցի իմ գրպանի դանակով սիգարետաձեւ երշիկը գեղեցիկ մասնատել, եւ, պատառիկները միմյանցից անջատելով, դնել վառարանի սալաքարին: Ես կարծում եմ, որ դրանք կոչվում են վանդակներ: Հուբերտը մի փայլատակող հայացք նետեց ինձ վրա եւ վճռորոշ տոնով ասաց. «Դու մի շողոմ հանցագործ ես դարձել»:
Մենք վերջապես պառկել էինք մահճակալին, միմյանց կողքին, մեծ հաճույքով ուտում էինք մեր կես հացը, որը մենք փոքր կտորներով մտցնում էինք մեր բերանը եւ հավաքում ստամոքսում: Հացը փքուն էր, թարմ ու դեռեւս տաք, սպիտակ ու հոյակապ: Հացն ամենալավն էր, որը մեզ տալիս էին: Ցավում եմ այն մարդկանց համար, որոնք կշտությունից չէին կարողանում հաց ուտել: Ցավում եմ…
Որքան ես ուրախացա, որ Հուբերտը հավանաբար մոռացել էր ինձ հացի ծագման մասին հարցնել: Աստված իմ, երբ նա դա հասկացել էր, արդեն գիտեր այդ մասին: Նա այնքան մանրախնդիր բարեխիղճ էր, ինչպիսին միայն արվեստագետը կարող էր լինել: Բայց նա ուտում էր լուռ եւ երջանիկ. մարդը երջանիկ էր, որ դեռ մի կտոր հաց ուներ…
«Դու գիտե՞ս, թե ես ինչի մասին էի մտածում, երբ դու մտար»,- հարցրեց նա:
Ես ցանկացա դա հերքել: Ես հոգեբան չեմ, ի սեր Աստծո:
«Ես ինքս ինձ մտորում էի, թե ամերիկյան համալսարաններում որքան կալորիա է հաշվարկվելու եւ փորձարկվելու մեկ հանճարի համար: Օրինակ՝ Ռեմբրանդտի համար: Ժամանակակից գիտությունը վերջապես գիտի ամեն ինչ: Ի՞նչ ես կարծում դու»:
«Հավանաբար դա գալիս է այն մտածողությունից, որ հանճարն արտաքուստ ինչ-որ նորմերով է ապրում: Հավանաբար նա կա՛մ չափազանց շատ պետք է ուտի, կա՛մ մնա քաղցած, եւ նրա ջանասիրությունը կախված է, այսպես կոչված, սննդի ընդունումից»:
«Բայց հանճարը նույնպես ունի իր քաղցի սահմանները… Կարելի է հավանաբար ութ օր քաղցած ու մրսած նստել մառանում եւ այդ մասին մի հրաշալի սոնետ գրել: Բայց երբ մարդն ամբողջ կյանքն անցկացնում է նկուղում, հետո լսում է մի ամբողջ գրված սոնետ… նա լսում է, քանի որ մարդը պարզապես ուժ չի գտնում մատիտով ինչ-որ կեղտոտ թղթի կտորին գրելու համար»:
«Բայց ես համոզված եմ, որ նա շատ-շատ գեղեցիկ սոնետներ է գրել, որոնք կարող էին ծնվել նրա ուղեղում, եւ որոնք աշխարհը երբեք չի լսի, եւ որոնք կան… Սոնետներ, որոնք կանմահանան հավանաբար այն ժամանակ, երբ հայտնի կդառնան…»:
Մեր հացը վերջանում էր: Ես մահճակալի մոտից, վառարանի վրայից, հավաքեցի վառված սիգարետները, լցրեցի մեր ծխամորճը: Հուբերտն ինձ տվեց իր գծանկարից մի հատված, որը նման էր փաթաթած թղթի: Ես այն բոցավառեցի վառարանի մոտ, եւ մինչ մենք ծխում էինք, աղջամուղջը մշուշի պես սողաց մեր մեծ կրպակի վրա եւ ծածկեց ամեն ինչ:
«Ես կգրեմ Ամերիկայի մասին: Նրանք պարտավոր են տեղեկանալ, թե օրական որքան կալորիա էր ընդունում Ռեմբրանդտը»,- ասաց Հուբերտը: Նա մի անհանգիստ հայացք նետեց իմ կողմը:
«Ես իսկապես անլիարժեքության զգացումներ եմ ունենում, քանի որ չեմ կարողանում ավելի շատ աշխատել, ինչպես անցյալում: Եվ օրերս ես թերթում կարդացել եմ, որ նրանք ուսումնասիրություններ են արել Ամերիկայում, որ մեր կալորիաների քանակը թույլ չի տալիս ավելի շատ աշխատել… յուրաքանչյուր դեպքում՝ երկու տարուց ոչ ավել: Այդ հսկայական գիտական ճանաչողությունը հավանաբար ինձ այնպես էր ճնշել, որ ես չէի կարողանում ավելի շատ նկարել…»:
Նա հանկարծ վայրի կենդանու պես ցատկ կատարեց մահճակալին՝ իմ կողքին, վազեց դեպի նկարակալը, տախտակից պոկեց մի կտոր թուղթ եւ սկսեց խելացնոր ձեւով աշխատել: Նա շուտափույթ մի կողմ նետեց մի էսքիզ, փակեց ջրաներկի տուփը եւ արձակեց այն՝ իրեն բնորոշ դյուրագրգիռ, խիզախ գծիկով: Երբեմն նա հետ էր ցատկում՝ փորձելու ազդեցությունը: Հետո նա ավարտեց մի փոքր նկար, որը չէր կարողանում ճանաչել, քանի որ մթությունն ավելի էր թանձրանում: Առաջին անգամ նա պտտվեց իմ շուրջը եւ եռանդուն հարցրեց. «Որտե՞ղ դու հաց ունեիր, դու՝ շուն»:
«Ես վերջապես ստիպված եմ գույները ճանաչել: Ես իմ ինքնահոսը փոխանցել եմ այստեղ գտնվող ամերիկացի զինվորներին»,- ասացի ես եւ իմ գրպանից հանելով՝ ցույց տվեցի երկու սպիտակ ցողուն:
«Յուրաքանչյուրի համար՝ մեկ սիգարետ նույնպես»: Մենք իսկույն մի կողմ դրեցինք մեր երկու գարշահոտ ծխամորճները եւ խորը բավականությամբ ներս քաշեցինք ամերիկյան հրաշալի սիգարետները: Հուբերտը շարունակում էր խիզախորեն աշխատել: Նա վառեց լույսը:
«Լավագույնն ամբողջ Ամերիկայում: Լավագույնը դեռեւս սիգարետներն են…»,- ասաց նա ծիծաղելով…

Թարգմանությունը գերմաներենից ՝ Թագուհի Հակոբյան

Աղբյուրը՝ granish.org

Տես նաև Հայնրիխ Բյոլ Պատմվածքներ

Հայնրիխ Բյոլ | Ամերիկա Հայնրիխ Բյոլ | Ամերիկա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 10, 2021 Rating: 5
Технологии Blogger.