Մարտին Լյութեր համառոտ

Մարտին Լյութեր
(համառոտ)


Հնում ասում էին. «Այնտեղ, ուր Էրազմը գլխով է անում, Լյութերը հարձակվում է»:
Մարտին Լյութերը (1483-1546) կիսում է իր ժամանակը և ինչպես փոթորիկը անցնում է իր դարի հոգևոր և քաղաքական կյանքի վրայով: Նրա բազմաթիվ աշխատություններից կարելի է առանձնացնել հետյալները. «Հռոմեացիներին ուղղված թղթերի մեկնություն», «15 թեզիս ինդուլգենցիայի մասին», «28 թեզիս հայդելբերգյան քննարկման վերաբերյալ», «Գերմանական ազգի քրիստոնյա ազնվականությանը», «Քրիստոնեական կրթության ռեֆորմի մասին», «Եկեղեցու բաբելոնյան գերության մասին», «Քրիստոնյայի ազատության մասին» և «Կամքի ստրկության մասին» (գրված է Էրազմ Ռոտերդամցու դեմ:)
Լյութերի ուսմունքը բովանդակում է 3 կետ: 1. Մարդու արմատական արդարացումը կարող է տեղի ունենալ միայն հավատի շնորհիվ: 2. Ճշմարտության միակ աղբյուրը Սուբր Գիրն է: 3. Պիտի գոյություն ունենա Աստծուն ծառայելու ունիվերսալ ուսմունք, որի հետ պիտի կապված լինի Սուրբ Գրի մեկնության ազատությանը:
Մարդիկ ստեղծված են ոչնչից, ահա ինչու նրանց գործերը Աստծո աչքերում ոչինչ են: Ոչինչը հնարավորություն ունի վերածվելու նոր արարման շնորհիվ վերածնության, որը նախանշվում է Նոր Կտակարանում: Ադամի մեղսավոր անկումից հետո մարդն այնքան է սնանկացել, որ ինքնութույն ոչինչ անել չի կարող: Այն ամենը, ինչ մարդը ստեղծում է ինքն իր համար, տենչանք է և կապված է էգոիզմի հետ: Այդ դեպքում մարդու փրկությունը կախված է աստվածային սիրուց: Հավատը այս ամենի ըմբռնումն է:
Հավատն արդարացնում է առանց «գործերի»: Սուրբ Գրերը պիտի հասկացվեն տառի ճշտությամբ: Հարկ չկա փաստարկել դրանք բանականությամբ և կառուցել մետաֆիզիկական-աստվածաբանական մեկնություններ: Ժողովները, պապը և եպիսկոպոսները միայն խանգարում են սրբազան տեքստի ըմբռնմանը:
Աստվածաշնչի գերմաներեն թարգմանությունը, որը նախաձեռնում է Լյութերը նպատակ ունի մի կողմից հասանելի դարձնել Աստվածաշունչը ժողովրդին, մյուս կողմից անմիջական դարձնել այդ հաղորդակցությունը: «Ինչ վերաբերում է հերետիկոսներին, կեղծ մարգարեներին և դոկտորներին, ապա հարկ չկա ոչ արմատախիլ անելու նրանց, ոչ էլ սահմանափակելու: Քրիստոսը հստակ ասում է, որ պետք է նրանց կյանքի իրավունք տալ»:
Հոռետեսական և իռացիոնալ մտքերն առկա են Լյութերի գրեթե բոլոր գրվածքներում, բայց հատկապես՝ «Կամքի ստրկության մասին» տրակտատում, որն ուղղված է Էրազմ Ռոտերդամցու դեմ: Մարդու արժանիքների ըմբնման հարցում այստեղ տեղի է ունենում նշանների էական փոփոխություն: Մարդը կարող է փրկվել լոկ այն դեպքում, եթե գիտակցում է, որ բնավ չի կարող լինել իր ճակատագրի արարիչ: Փրկությունը Աստծուց է և քանի դեռ մարդը երազում է ինքնուրույն ջանքերով ոտքի կագնել, նա մոլորության մեջ է: Միայն հուսահատության միջոցով նա կարող է բռնել փրկության ճանապարհը:
Մարդկային ցեղը, առանց Աստծո Ոգու, ցեղ, որը հաշվի է նստում միայն ինքն իր հետ՝ «Սատանայի արքայություն» է:
Մարդկային կամքը ստրուկ է՝ Աստծո կամ սատանայի: Ինչ վերաբերում է Աստծո ընտրությանը, ապա Նա Աստված է հենց այն պատճառով, որ վեր է ամեն բանից՝ ընտրությունից, արդարից և անարդարից, եթե սրանք որոշվում են մարդկային բանականության սահմաններում:
Բնությունը և գեղեցիկը արմատապես բաժանված են: Մարդը գործելով համաձայն բնության՝ գործում է միայն մեղքեր, իսկ ապավինելով բանականությանը՝ ընկնում է մոլորության մեջ: Անտիկական առաքինությունները արատավոր են:

Աշխարհում փրկություն կարող է տալ միայն Աստծո շնորհը:    
Մարտին Լյութեր համառոտ Մարտին Լյութեր համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 23, 2015 Rating: 5
Технологии Blogger.