Ֆրիդրիխ Շլայերմախեր համառոտ

Ֆրիդրիխ Շլայերմախեր
(համառոտ)

  

Փիլիսոփա, աստվածաբան, թարգմանիչ, փիլիսոփայական հերմենևտիկայի հիմնադիր Ֆրիդրիխ Շլայերմախերի աշխատությունների թվում կարելի է առանձնացնել հետևյալները. «Խորհրդածություն կրոնի մասին» (1799), «Մենախոսություններ» (1800), «Հավատի ուսմունք» (1822):
1804-1828 թթ. Շլայերմախերը թարգմանում է Պլատոնի տրամախոսությունները, գրում է առաջաբաններ և ծանոթագրություններ: Կրոնն ըստ Շլայերմախերի մարդու հարաբերությունն է Համընդհանուրի հետ: Ամբողջը հարաբերվում է մետաֆիզիկայի և բայորականության հետ, բայց հենց այդ կապմ էլ թյուրըմբռնումների պատճառ է դառնում, որովհետև կրոն են մուտք գործում նրան օտար գաղափարներ: Մետաֆիզիկան հղում է գոյության տոտալության մասին պատկերացմանը: Էթիկան գործ ունի Համընդհանուրի հետ, բայց չէ՞ որ կրոնը մտածողություն կամ բարայական ակտիվություն չէ: «Կրոնը չի ձգտում բացատրել, թափանցել Տիեզերքի բնության մեջ, ինչը բնորոշ է մետաֆիզիկային, չի դնում իր առաջ նպատակ կատարելագործելու ազատությունը և մարդկային կամքը: Կրոնի էությունը ոչ թե մտածողությունն է, այլ՝ հայեցողությունը և զգացողությունը: Լինելով պասիվ՝ այն դնում է մարդուն ամեն հարաբերության կենտրոնում որպես ամեն գոյության պայման և ամեն կայացող հանգամանքի պատճառ… անվերջի արտահայտություն»: Ամեն հայեցողություն ելնում է առարկայից, որն արտացոլվում է սուբյեկտի մեջ: Անվերջը, որը հետք է թողնում մարդու մեջ, հայեցողություն է: Զգացողությունը սուբյեկտի պատասխանն է, նրա տրամադրությունը, գիտակցության հակազդեցությունը: Հայեցողությունն ուղեկցող զգացողությունը վկայում է անվերջից սուբյեկտի անհաղթահարելի կախվածության մասին: Կրոնական զգացողությունը, այսպիսով, վերջավոր մարդու համընդհանուրից, որպես վերջավորից տոտալ կախվածության ձևն է:
Ֆիխտեի «Գիտաբանության» հրապարակումից հետո ռոմանտիկները անհրաժեշտ համարեցին վերադառնալ Պլատոնին: «Ես միշտ քննադատության հակում եմ զգացել, որն անչափ օգտակար է ինձ… այսպես, նաև իմ Պլատոնը միջնորդ դարձավ փիլիսոփայության հին և նոր պատկերացման միջև»:
Ժամանակակից փիլիսոփայական հերմենևտիկան իր ծնունդով պարտական է Շլայերմախերին: Հասկացման պարզ տեխնիկա և ամենատարբեր երկերի մեկնաբանություն լինելուց զատ վերջինը յուրացնում է հենց մեկնողական կառուցվածքը, որը բնորոշում է հասկացումն ինքը: Նախ հարկ է հասկանալ ամբողջը, որպեսզի հասկանալի դառնան նաև մասերը: Անհրաժեշտ է, որպեսզի տեքստը, մեկնաբանվող առարկան և մենաբանող սուբյեկտը պատկանեն միևնույն հորիզոնին, լինեն միևնույն շրջանակի մեջ: Շլայերմախերը տալիս է առաջին տեսական պատկերացումը «հերմենևտիկական շրջանակի» մասին: Հասկացման առարկան պիտի լինի ամբողջական, սակայն այդպիսին պիտի լինի նաև հասկացումը, որն ընդգրկում է սուբյեկտը և օբյեկտը: Շլայերմախերը առանձնացնում է շրջանակի երկու հիմնարար հատկություն. 1. Մեկնաբանողական գործողության ամբողջականության անհրաժեշտ կանխիմացություն, 2. Մեկնաբանողական գործողության ամբողջականության անհրաժեշտ պատկանելություն առավել լայն հորիզոնին:

Շլայերմախերի այս դրույթները հետագայում կզարգացնեն ու կխորացնեն Վիլհելմ Դիլթայը, Մարտին Հայդեգգերը, Հանս Գեորգ Գադամերը և Պոլ Ռիկյորը:  
Ֆրիդրիխ Շլայերմախեր համառոտ Ֆրիդրիխ Շլայերմախեր համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 28, 2015 Rating: 5
Технологии Blogger.