Հակոբ Պարոնյան | Պաղտասար աղբար | համառոտ


Կատակերգության կոնֆլիկտը ներկայացվում է արդեն առաջին տեսարանում։ Պաղտասար աղբարի կինը՝ Անույշը, սիրային կապի մեջ է ոմն Կիպարի հետ, և ճակատագրի հեգնանքով Պաղտասարն իր կնոջ անհավատարմության մասին կասկածները հայտնում է հենց Կիպարին՝ նրա օգնությամբ անհավատարմությունը բացահայտելու համար։
Ասպարեզ են գալիս նաև փաստաբան Օգսենը, դատաստանական խորհրդի անդամներ Փայլակը, Երկաթը, Սուրը, սպասուհի Սողոմեն, դրացիները: Սրանք ներկայացնում են ստահակների մի ողջ պատկերասրահ, որոնք կեղծիքի ու բանսարկության թակարդի մեջ գցելով Պաղտասարին, փորձում են կոծկել ու շպարել ճշմարտությունը։
Երբ Պաղտասար աղբարը դիմում է դատարան` ցանկանալով ամուսնալուծվել, կինը՝ Անույշը չի ցանկանում զրկվել ամուսնու հարստությունից և դիմում է բազում ամենատարբեր խաբեությունների։ Պաղտասար աղբարը հասկանում է, որ շուրջն ամեն ինչ սուտ ու կեղծիք է, իսկ ապացուցել սեփական իրավացիությունը չի կարողանում։
Այսպես «գրեթե արարքի վրայ բռնած լինելով կնոջը» և մեծ գումար վճարելով փաստաբան Օգսենին, որը խոստանում է բարեհաջող պաշտպանել իր դատը, նա իրականում ինքն է խորհրդի կողմից մեղավոր ճանաչվում: Խորհուրդը պաշտպանում է իր մեղսավոր կնոջը, Կիպարին և դրացի կանանց՝ սպառնալով Պաղտասար աղբարին խենթ հռչակել նրան, եթե նա իր կնոջ հասցեին կատարած զրպարտությունը հետ չվերցնի…
Կոնֆլիկտի բուն պատկերը տալիս է Կիպարը, երբ ասում է Անուշին. «Բնությունն ինձ սահմանած է զքեզ, իսկ դիպվածը Պաղտասար աղբարին տված է զքեզ: … Բնության դեմ սոսկալի անիրավություն մը գործած կ ըլլայիր, եթե ինքզիքըդ Պաղտասար աղբարի համար ծնած կարծեիր… Հանդարտեցուր ուրեմն խղճմտանքդ: Դու անմեղ ես և քու դատդ սուրբ է…»: 

Հակոբ Պարոնյան | Պաղտասար աղբար | համառոտ Հակոբ Պարոնյան | Պաղտասար աղբար | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 07, 2015 Rating: 5
Технологии Blogger.