Մկրտիչ Պեշիկթաշլյան



Մկրտիչ Պեշիկթաշլյանի (1828-1868) պոեզիան ռոմանտիկական խրոխտ ըմբոստության և կլասիցիստական լակոնիզմի համադրություն է: Բանաստեղծը թողել է շուրջ 60 բանաստեղծություն, որոնց թեմաներն ու մոտիվները բազմազան են: Գրել է ինչպես գրաբար, այնպես էլ աշխարհաբար:
Պեշիկթաշլյանը երգել է սերը, բնությունը, հայրենիքը, գրել է օրորոցային, մանկական երգեր, էլեգիաներ և այլն: Բանաստեղծել սկսել է դեռ Պադովայում, ուսումնառության տարիներին Նվագ ի մահն Հիսուսի»): Առաջին բանաստեղծությունը Զբոսանք Արտաշեսի Առաջնո») տպագրվել է 1849թ.-ին` «Բազմավեպ»-ում
1840-ականների երկրորդ կեսին գրած «Հրավեր ի մարտ Խոսրովու Մեծի», «Ի նահատակություն Վարդանանց», «Դյուցազունք հայոց», «Գիշեր», «Առ Հ. Ղևոնդ Ալիշան» բանաստեղծությունները նախապատրաստեցին Մխիթարյանների կլասիցիզմից անցումը ռոմանտիզմին: Այս շրջանի բանաստեղծությունների հիմնական թեման պատմահայրենասիրական է: 1850-60-ականներին գրած բանաստեղծությունները և հատկապես նշանավոր «Եղբայր եմք մենք»-ը և «Գարուն»-ը հեղինակի քաղաքական իդեալի գեղարվեստական պատկերումն են: Առաջինը եղբայրության հրավեր է, արևմտահայերի ազգային համախմբման կոչ, երկրորդը հայկական ռոմանտիկական պոեզիայի կատարյալ նմուշ է, ժամանակի առաջադիմական մտքի էսթետիկական իդեալը: Երկու բանաստեղծություններն էլ վերածվել են երգի:
Պեշիկթաշլյանի ստեղծագործական բարձրակետը համընկնում է 1850-ականների վերջերին հասարակական-քաղաքական մտքի և ազգային-ազատագրական շարժման բուռն վերելքի հետ: Նրա խոհերի աղբյուրն է դառնում իրական-կոնկրետ  հայրենիքը:
1860-ականների սկզբներին գրած բանաստեղծություններն արձագանքում են Զեյթունի հերոսամարտին: Զեյթունյան երգաշարը` «Հայ քաջորդին», «Մահ քաջորդվույն», «Թաղումն քաջորդվույն» և «Հայ քաջուհին», հերոսամարտի գեղարվեստական իմաստավորումն ու տարեգրությունն է, արտահայտում է Պեշիկթաշլյանի հավատը հայերի ուժերի նկատմամբ:
«Հայ քաջորդին» ներշնչված է Վիկտոր Հյուգոյի «Տղան» բանաստեղծությունից:

-Դեռ ի՞նչ կուզես, ո՜հ, մի ծածկեր…
-Կուզեմ վառոդ եւ գնդակներ:

 «Մահ քաջորդվոյն» բանաստեղծությունը կյանքը հայրենիքին նվիրերելու պատգամ է:

-Դու զո՞վ խնդրես, մայր իմ անույշ,
Ե´կ, մի´ դողար, մոտեցի´ր հոս.
Անլաց աչոք դիտե´ զորդիդ,
Ու յուր վերքերն արյունահոս:
Թուրքաց մայրեր թող լան, ու դուն
Ուրախ լուրեր տար ի Զեյթուն:

«Զեյթունյան» շարքի ընդհանուր ամփոփումն է տալիս «Թաղումն քաջորդվոյն» բանաստեղծությունը:
1863-1868թթ.-ին գրած քերթվածները հայ նոր քնարերգության վառ օրինակներ են Ալ զեփյուռն Ալեմտաղիի», «Ճեմք ի լյառն Հսկային», «Գնացեք իմ տաղք», «Աշուն», «Քնար կուսին», «Քնար և շիրիմ» և այլն), որոնք կանխորոշում են հայ բանաստեղծության զարգացման հաջորդ տասնամյակները:

Հայտնի է, որ Պեշիկթաշլյանը թարգմանություններ է կատարել ֆրանսերենից և իտալերենից: Թարգմանել է Վոլտեր, Ալֆիերի, Մյուսե: 
Մկրտիչ Պեշիկթաշլյան Մկրտիչ Պեշիկթաշլյան Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 03, 2015 Rating: 5
Технологии Blogger.