Թեոդոր Դրայզեր | Ֆինանսիստը | համառոտ



Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ֆրենկ Ալջերնոն Կաուպերվուդին մանկուց ձգում է ֆինանսիստների աշխարհը: Տակավին երիտասարդ նա դառնում է առաջատար ֆինանսիստ։ Բանկային համեստ աշխատողի զավակ է, ապրում է Ֆիլադելֆիայում։ Հյուսիսի և Հարավի Քաղաքացիական պատերազմի նախօրեին (1861 - 1865) նրան հաջողվում է մուտք գործել Փենսիլվանիայի խոշոր ֆինանսական մագնատների հասարակություն։ Քսանմեկ տարեկանում նա ամուսնանում է գրավիչ կնոջ՝ Լիլիանի հետ և ունենում է երկու զավակ։ Ժամանակի ընթացքում նա ձեռք է բերում իր բուքմեյքերական ընկերության համար հեղինակավոր պալատ Երրորդ փողոցում, որը համարվում է քաղաքի այցեքարտը։
Սակայն գումարի, կանանց և հաջողությունների սիրահար Կաուպերվուդը ձգտում է ավելիին։ Նա սիրահարվում է Էյլիին՝ խոշոր կապալառու Բաթլերի դստերը։ Բաթլերը ուրիշ երկու բրոքերների հետ վերահսկում է քաղաքի համապատասխան ոլորտը։
 Առաջին անգամ Կաուպերֆիլդը տեսնում է Էյլիին, երբ սա դեռ տասվեց տարեկան է։ 1871 թ. Չիկագոյում տեղի է ունենում խոշոր հրդեհ, խուճապը ընդգրկում է ֆոնդային շուկան, և Կաուպերվուդը հայտնվում է դժվարին իրավիճակում: Քաղաքի գանձապետական գումարով մեքենայությունների դիմելու պատճառով նա պարտավոր է քաղաքին վերադարձնել 500 միլիոն դոլլար։ Այդ պահին նրան կարող է օգնել միայն Բաթլերը: Սակայն հենց այդ ճակատագրական օրը Բաթլերը անանուն երկտող է ստանում, որում նրա դուստրը մեղադրվում է ինտիմ հարաբերությունների մեջ Կաուպերվուդի հետ։ Բաթլերը որոշում է վրեժխնդիր լինել, և Կաուպերվուդին դատում են՝ բյուջեի միջոցների յուրացման մեղադրանքով։
Դատարանը դատապարտում է երեսունչորսամյա ֆինանսիստին չորս տարվա ազատազրկման։ Սակայն արդեն տասներեք ամիս անց Կաուպերվուդին ազատ են արձակում, որովհետև Էյլինի հայրը մահանում է, և ոչ ոք չի խոչընդոտում ինդուլգենցիայի բավարարմանը։ Նախկին բանտարկյալը ազատազրկումից վեց ամիս անց, բորսայի հերթական խուճապի ժամանակ (1873 թ.), օգտվում է առիթից և գնում է երկաթուղային ընկերությունների բաժնետոմսերը։ Մեկ օրվա ընթացքում նա դառնում է միլիոնատեր։ Կինը նրան տալիս է ապահարզան, և նա Էյլինի հետ տեղափոխվում է Չիկագո։

Տես նաև Թեոդոր Դրայզեր Ամերիկյան ողբերգություն, Ջեք Լոնդոն Մարտին Իդեն, Ջերոմ Սելինջեր Տարեկանի արտում՝ անդնդի եզրին 

Թեոդոր Դրայզեր | Ֆինանսիստը | համառոտ Թեոդոր Դրայզեր | Ֆինանսիստը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 24, 2015 Rating: 5
Технологии Blogger.