Էմիլ Զոլա | Թերեզ Ռաքեն | համառոտ



Թերեզ Ռաքենը և նրա 60-ամյա հորաքույրը ապրում են փարիզյան պասսաժներից մեկի շենքում, որտեղ ունեն փոքրիկ խանութ:
Նախկինում տիկին Ռաքենը առևտրով է զբաղվել Վերնոնում, սակայն ամուսնու մահից հետո սենյակ է վարձում Սենի ափին և ապրում է այդտեղ որդու՝ Կամիլի և եղբոր դստեր՝ Թերեզի հետ:
Կամիլը հիվանդոտ երեխա էր, և դրա պատճառով չի զարգացել ո´չ մտավոր, ո´չ էլ ֆիզիկական առումով: Թերեզին Ալժիրից բերել է Ռաքենի եղբայրը և թողել քրոջ մոտ, որպեսզի սա դաստիարակի աղջկան: Թերեզի ալժիրցի մայրը մահացել է: Թերեզը և Կամիլը ամուսնանում են: Դա ոչինչ չի փոխում նրանց կյանքում: Միայն թե Կամիլը հայտարարում է, որ ուզում է ապրել Փարիզում: Բնակվում են Պոն Նեֆ պասսաժում, որտեղ տիկին Ռաքենը առևտրով է զբաղվում, իսկ Թերեզը օգնում է նրան: Կամիլը պաշտոն է ստանում Օռլեանի երկաթգծի վարչությունում: Շաբաթը մեկ անգամ հյուր են ընդունում տիկին Ռաքենի հին ծանոթին՝ ոստիկան Միշոյին իր որդու՝ Օլիվյեի հետ և ծեր Գրիվեին, որը Կամիլի աշխատակիցն է:
Մի օր Կամիլը հյուր է բերում իր նախկին դասընկերոջը՝ Լորանին: Պարզվում է, որ աշխատակիցներ են: Դառնալով հաճախակի հյուր՝ սիրավեպ է սկսում Թերեզի հետ: Իրականում ուզում է ձեռք գցել Թերեզի փողին: Նրանց հանդիպումները տեղի են ունենում հենց ամուսինների ննջարանում: Շուտով հասկանում են, որ Կամիլը նրանց միայն խանգարում է: Լորանը որոշում է սպանել նրան:
Մի օր երեքով նավակով դուրս են գալիս գետը: Լորանը ջուրն է նետում Կամիլին: Կամիլը փորձում է պայքարել, սակայն Լորանը ի վերջո խեղդում է նրան: Դասավորում են այնպես, իբրև թե նավակը շուռ է եկել և Կամիլը, փորձելով փրկել Թերեզին, ինքն է խեղդվել:
Սկզբում տիկին Ռաքենը շատ է վիշտ անում: Հետո կյանքն ընթանում է նախկին հունով: Լորանը և Թերեզը ամուսնանում են: Երիտասարդները, սակայն, չեն կարողանում հանգիստ ապրել: Ամենուրեք նրանց աչքին է երևում Կամիլի դիակը: Կամիլի հետ պայքարից Լորանի պարանոցին մնացած վերքը չի լավանում: Անգամ անկողնում ամուսիններին թվում է, թե նրանց միջև Կամիլի դիակն է:
Լորանը սկսում է վիճել կնոջ հետ, ծեծել նրան: Տիկին Ռաքենը կաթված է ստանում և դառնում է անշարժ և անխոս: Թերեզը և Լորանը, այլևս անվախ սկսում են նրա ներկայությամբ խոսել իրենց գործած ոճիրի մասին: Տիկին Ռաքենը հասկանում է, որ նրանք են մարդասպանները: Մի անգամ հյուրերի այցի օրը սեղանի վրա փորձում է գրել, որ Լորանը և Թերեզը սպանել են իր որդուն, սակայն ուժերը լքում են նրան:
Թերեզը փորձում է զղջալ: Փորձում է ներողություն խնդրել պառավից:
Թերեզը և Լորանը չեն վստահում իրար: Վախենում են, որ մեկը կմատնի մյուսին: Յուրաքանչյուրն իր հերթին ծրագրում է մյուսի սպանությունը: Ի վերջո, ստացվում է այնպես, որ երկուսն էլ խմում են թունավորված ջրից: Ուշակորույս ընկնում են միմյանց գիրկը: Կինը շրթունքներով դիպչում է ամուսնու պարանոցի վերքին, որը մնացել է Կամիլից: Դա տեղի է ունենում անշարժ տիկին Ռաքենի ներկայությամբ: Ողջ գիշեր կաթվածահար ծեր կինը նայում է այլանդակ դիակներին և չի կարողանում հագենալ այդ տեսարանից: 

Տես նաև Զոլա Ժերմինալ, Բալզակ Հայր Գորիո  և Մոպասան Սիրելի բարեկամ
Էմիլ Զոլա | Թերեզ Ռաքեն | համառոտ Էմիլ Զոլա | Թերեզ Ռաքեն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 01, 2015 Rating: 5
Технологии Blogger.