Հերբերտ Ուելս | Անտեսանելի մարդը | համառոտ


         
Փետրվարի վերջին «Կառապան և ձիեր» իջևանատանը հայտնվում է ամբողջությամբ փաթափված ու բինտապատ տարօրինակ այցելու, որը սենյակ է վարձում միսիս Հոլի և նրա կամազուրկ ամուսնու մոտ: Այցելուի վարքը տարօրինակ է: Նա գերգրգռված է և ջղային: Անունն է Գրիֆին: Նրա վարձած սենյակից անընդհատ քիմիական լուծույթների հոտ է գալիս: Երբ նրա դրամը շուտով սպառվում է, տանտերերը հրաժարվում են անվճար կերակրել նրան:
Անգլիացի ֆիզիկոս Գրիֆինը հայտնագործել է մարդուն անտեսանելի դարձնելու միջոցը: Ամբողջովին անտեսանելի դառնալու համար մարդը պիտի լինի ալբինոս: Գրիֆինը հենց այդպիսին է: Հերոսը չէր ցանկանում վաղաժամ բարձրաձայնել իր հայտնագործության մասին։ Սակայն հանգամանքներն այնպես են դասավորվում, որ նյութերի պակասի պատճառով նա ստիպված է լինում ընդհատել աշխատանքը։ Որոշում է նախ ինքը անտեսանելի դառնալ և սկսել նոր կյանք։ Գրիֆինը անտեսանելի է դառնում և այրում է այն տունը, որտեղ ապրում էր, որպեսզի վերացնի հետքերը։ Սկզբում նոր վիճակը նրան դուր է գալիս: Սակայն շուտով պարզվում է, որ այդ վիճակն այնքան էլ նախանձելի չէ: Չի կարողանում անտեսանելի դարձնել սնունդը, հագուստը, հետևաբար պիտի մերկ մնա անգամ ցրտին:
Այպինգի իջևանատանը նա փորձում է վերադարձնել իր նախկին վիճակը։ Սակայն որոշ ժամանակ անց դրամը սպառվում է, և նա նորից ստիպված է թաքնվել։ Գրիֆինը օգնություն է խնդրում գիտնական Կեմպից, ում հետ ժամանակին սովորել է։ Գրիֆինը առաջարկում է ահաբեկել մարդկանց և իշխանություն հաստատել նրանց վրա: Սակայն Կեմպը հրաժարվում է համագործակցել անտեսանելի Գրիֆինի հետ և դիմում է ոստիկանությանը։
Ի վերջո նրան սպանում է մարդկանց զայրացած խումբը: Գրիֆինի արյունոտ մարմինը դառնում է տեսանելի։ Անտեսանելի դառնալու բանաձևը մնում է անհայտ: Գրիֆինի պահպանված գրությունները վերցնում է թափառական Թոմաս Մարվելը, որը Գրիֆինի օգնականն էր (Մարվելը հույս ուներ, որ կարող էր ինքնուրույն բացահայտել գաղտնիքը և դառնալ անտեսանելի)։

Հերբերտ Ուելս | Անտեսանելի մարդը | համառոտ Հերբերտ Ուելս | Անտեսանելի մարդը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 01, 2015 Rating: 5
Технологии Blogger.