Դենիս Ֆոնվիզին | Տհասը | համառոտ




Պրոստակովների գյուղը: Տիկին Պրոստակովան զայրացած է: Դերձակը նեղ է կարել իր 16-ամյա որդու՝ Միտրոֆանուշկայի զգեստը: Ամուսինը նույնպես գոհ չէ կաֆտանից: Իսկ Պրոստակովայի եղբայրն ասում է, որ այն լավ է կարված: Կաֆտանը կարված է Սկոտինինի և Սոֆիայի խնամախոսության առիթով: Սոֆիան որբ է մնացել և Պրոստակովները իրենց մոտ են վերցրել նրան, իսկ Սոֆիայի կալվածքին հետևում են, ինչպես եթե այն լիներ «իրենց սեփականը»: Սկոտինինը ուզում է ամուսնանալ Սոֆիայի հետ շահադիտական նկատառումներով, «որովհետև Սոֆիան շատ խոզեր ունի»:
Անսպասելիորեն պարզվում է, որ ողջ է Սոֆիայի ազգականը, որը նրան է կտակել Սիբիրում կուտակած իր մեծ ունեցվածքը: Պրոստակովան նոր գաղափար է հղանում՝ ամուսնացնել Սոֆիային իր անհաջողակ որդու՝ Միտրոֆանուշկայի հետ:
Գյուղ են գալիս զինվորականներ, որոնց առաջնորդում է սպա Միլոնը: Հանդիպում է այստեղ իր վաղեմի ծանոթ Պրավդինին, որին պատմում է, որ եկել է գտնելու իր սիրեցյալին, որին չի տեսել արդեն կես տարի: Ասում է, որ իր սիրելին որբ է մնացել և ազգականները տարել են նրան գյուղ: Այդ պահին հանկարծ տեսնում է իր սիրելիին: Դա Սոֆիան է: Իմանալով, որ Սոֆիային ուզում են ամուսնացնել Միտրոֆանուշկայի հետ՝ Միլոնը զայրանում է, սակայն ավելի շատ իմանալով իր մրցակցի մասին՝ հանդարտվում է: Ցասման մեջ է նաև Սկոտինինը, երբ իմանում է, որ իր հարսնացուին ուզում են ամուսնացնել ուրիշի հետ:
Ժամանում է նաև ինքը Ստարոդումը՝ Սոֆիայի ազգականը: Եկել է, որպեսզի ազատի Սոֆիային տգետներից: Զրուցում է Սոֆիայի հետ: Զրույցն ընդհատում է Պրոստակովայի և Սկոտինինի կռիվը: Նրանց բաժանում է Միլոնը: Իմանալով, որ իր առաջ Ստարոդումն է՝ Պրոստակովան սկսում է իրեն քծնողաբար պահել:
Ստարոդումն ասում է, որ մտադիր է Սոֆիային ամուսնացնել Մոսկվայում: Սոֆիան ապշած է: Ստարոդումն ասում է նրան, որ ամուսնանալ-չամուսնանալու որոշումը Սոֆիան կկայացնի ինքնուրույն: Պրոստակովան ներկայացնում է Միտրոֆանուշկայի գերմանացի ուսուցիչ Վրալմանին, որին շատ գովում է. «Շատ չի նեղում երեխային»: Սակայն պարզվում է, որ Միտրոֆանուշկան 3 տարվա մեջ ոչինչ էլ չի յուրացրել թվաբանությունից: «Չի ուզում սովորել, ուզում է ամուսնանալ»:
Ստարոդումը զրուցում է Սոֆիայի հետ առաքինության մասին: Ստարոդումը նամակ է ստանում մոսկովյան կոմսից, որի որդու հետ ուզում է ամուսնացնել Սոֆիային: Դա Միլոնն է: Այդ ժամանակ նրանց է մոտենում Միլոնը և խնդրում է Սոֆիայի ձեռքը: Ստարոդումը՝ իմանալով, որ երիտասարդները դեռ Մոսկվայում ճանաչել են իրար և որ Սոֆիան սիրում է Միլոնին, տալիս է իր համաձայնությունը:
Առավոտյան Պրոստակովայի մարդիկ քարշ են տալիս Սոֆիային դեպի կառքը՝ Միտրոֆանուշկայի հետ ամուսնացնելու: Միլոնը ազատում է հարսնացուին: Պրավդինը սպառնում է, որ Պրոստակովան կպատժվի իր բռնության համար: Պրոստակովան բուռն զղջում է: Ստարոդումը և Սոֆիան ներում են նրան:
Վճարում են Միտրոֆանուշկայի ուսուցիչներին և բաց են թողնում, քանի որ տան վրա վերակացու է կարգված Պրավդինը: Պարզվում է, որ Վրալմանը ոչ թե գերմանացի ուսուցիչ է, այլ Ստարոդումի նախկին կառապանն է:
Ստարոդումը, Միլոնը և Սոֆիան պատրաստվում են մեկնել: Պրոստակովան գրկում է Միտրոֆանուշկային: Սակայն որդին կոպտում է մորը, և մայրը ուշագնաց է լինում: Ստարոդումը, մատնացույց անելով Միտրոֆանուշկային, ասում է, որ դրանք հոռի բարքերի պտուղներն են:   

Տես նաև Ալեքսանդր Գրիբոյեդով Խելքից պատուհաս, Ալեքսանդր Պուշկին Կապիտանի աղջիկը և Իվան Գոնչարով Օբլոմով
Դենիս Ֆոնվիզին | Տհասը | համառոտ Դենիս Ֆոնվիզին | Տհասը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 02, 2015 Rating: 5
Технологии Blogger.