Պերճ Պռոշյան | Կռվածաղիկ | համառոտ



Վեպի սյուժեն Մանուշակի և Վարդի սիրո պատմությունն է: Վարդը վաղ է կորցնում իր ծնողներին, և տղային որդեգրում է տեր Հարությունը, որն ունի Թորոս անունով մի որդի: Մանկուց նրանց հետ է նաև տանուտեր Ղևոնդ աղայի դուստրը՝ Մանուշակը: Մահից առաջ Վարդի և Մանուշակի մայրերը պայմանավորվել էին ամուսնացնել իրենց զավակներին, իսկ ժամանակը նաև բնական զգացմունք էր պարգևել երիտասարդներին:
Սակայն Թորոսը նույնպես սիրահարված է Մանուշակին, և աղջիկը ակամա կռվածաղիկ է դառնում մտերիմ ընկերների միջև: Այս ամենին խառնվում են նաև կողմնակի հանգամանքներ: Քանդելով պայմանավորվածություն-ուխտը՝ տանուտեր Ղևոնդը մերժում է Վարդի և Մանուշակի պսակը: Նրա սադրանքով պարսիկ սատրապները գերում են պատանի Վարդին և նետում են Թուրքիայի անտառները՝ հույս ունենալով, որ սա ավազակների զոհ կդառնա: Սակայն դեպքերը զարգանում են այլ կերպ:
Մանուշակը, հաշտվելով Վարդի անդառնալի կորստյան մտքի հետ, համաձայնում է ամուսնանալ Թորոսի հետ, որն արդեն Էջմիածնի որդեգիրներից է և պատրաստվում է քահանա դառնալ:
Վարդի կյանքը բոլորովին այլ ընթացք է ստանում: Քաջ երիտասարդը իր հնարամտության շնորհիվ դառնում է հրոսակախմբի պարագլուխ և վրիժառուների պայքարը ուղղում է ժողովրդին կեղեքող բռնության և անարդարության դեմ: Տարիներ շարունակ թափառելուց հետո նա գաղտնի և կերպարանափոխված վերադառնում է Արագածոտն: Հետևում է Աշտարակում կատարվող դեպքերին:
Նա հայտնվում է գյուղում հենց Թորոսի և Մանուշակի հարսանեկան արարողության պահին և անհնար է դարձնում այն: Ամուսնանում են Վարդը և Մանուշակը: Ազնիվ Թորոսը օրհնում է իր մտերիմ ընկերոջ պսակը և Ներսես անունով ընդմիշտ որդեգրվում է Էջմիածնի միաբանությանը:


Տես նաև Պերճ Պռոշյան Հացի խնդիր, Ղազարոս Աղայան Երկու քույր և Մեսրոպ Թաղիադյան Սոս և Սոնդիպի
Պերճ Պռոշյան | Կռվածաղիկ | համառոտ Պերճ Պռոշյան | Կռվածաղիկ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 07, 2015 Rating: 5
Технологии Blogger.