Ջորջ Օրուել | 1984 | համառոտ


Գլխավոր հերոսը՝ Ուինսթոն Սմիթը, ապրում է Լոնդոնում, աշխատում է ճշմարտության նախարարությունում և արտաքին կուսակցության անդամ է: Նա չի կիսում կուսակցական լոզունգները և գաղափարախոսությունը և հոգու խորքում ամեն բանի հանդեպ հիմնարար կասկած ունի: Որպեսզի ինչ-որ կերպ թեթևացնի հոգին, օրագիր է պահում, որտեղ գրանցում է իր բոլոր կասկածները: Արտաքուստ շարունակում է ձևացնել, թե հավատարիմ է կուսակցական գաղափարներին: Կասկած ունի, որ Ջուլիա անունով իր գործընկերուհին նախարարությունում լրտեսում է իրեն: Միաժամանակ կասկած ունի, որ ներքին կուսակցության անդամ Օբրայենը նույնպես չի կիսում իր կուսակցության գաղափարները և ընդհատակյա հեղափոխական է:
Մի օր պրոլետարիատի շրջանում հայտնվելով՝ նա մտնում է հին իրերի խանութի տիրոջ՝ Չարինգթոնի մոտ: Սա ցույց է տալիս երկրորդ հարկում գտնվող մի սենյակ, որտեղ Ուինսթոնը երազում է գեթ մեկ շաբաթ ապրել: Ետդարձի ճանապարհին հանդիպում է Ջուլիային: Հասկանում է, որ օրիորդը հետևել է իրեն: Տատանվում է նրան սպանելու և վախի արանքում: Հաղթում է վախը: Շուտով նախարարությունում նամակ է ստանում Ջուլիայից, որում սա սեր է խոստովանում: Նրանք սկսում են հանդիպել ամիսը մի քանի անգամ: Ուինսթոնը գիտի, որ իրենք արդեն հանգուցյալներ են, քանի որ սիրային կապը կուսակցության անդամների միջև արգելված է: Հանդիպում է Չարինգթոնի ցույց տված սենյակում: Ոինսթոնը և Ջուլիան դիմում են խենթ քայլի՝ գնալով Օբրայենի մոտ և խնդրելով, որ սա ընդունի իրենց իր ընդհատակյա կազմակերպություն: Օբրայենը ընդունում է նրանց և տալիս է գիրք, որը գրել է պետության թշնամի Գոլդսթեյնը:
Որոշ ժամանակ անց նրանց ձերբակալում են պարոն Չարինգթոնի սենյակում, քանի որ այս ծերուկն իրականում մտքերի ոստիկանության աշխատակից է: Սիրո նախարարությունում Ուինսթոնին երկար ժամանակ մշակում են: Գլխավոր դահիճն ի զարմանս Ուինսթոնի Օբրայենն է: Սկսզբում հերոսը փորձում է չընկրկել և հավատարիմ մնալ ինքն իրեն: Սակայն անվերջանալի ֆիզիկական և հոգեկան տառապանքներից հետո նա ուրանում է ինքն իրեն՝ հույս ունենալով ուրանալ իր հայացքները բանականությամբ, բայց ոչ հոգով: Նա ուրանում է ամեն բան, բացի Ջուլիայի հանդեպ սիրուց: Սակայն Օբրայենը կոտրում է նաև այդ սերը: Ուինսթոնը ուրանում է Ջուլիային՝ կարծելով, թե անում է դա միայն բանականությամբ, վախից:
Սակայն երբ նա արդեն «բուժվում է» հեղափոխական տրամադրություններից և ազատության մեջ է, հասկանում է, որ բանականությամբ Ջուլիային ուրանալու պահին նա ամբողջությամբ է ուրացել նրան: Նա ուրացել է իր սերը: Պարզվում է, որ Ջուլիան իր հերթին ուրացել է իրեն:
Ուինսթոնը սրճարանում է: Ռադիոընդունիչով հայտնում են Օվկեանիայի զորքերի հաղթանակի մասին Եվրազիայի զորքերի նկատմամբ: Ուինսթոնը հասկանում է, որ հիմա նա ամբողջությամբ բուժվել է: Նա սիրում է կուսակցությունը, Ավագ Եղբորը…  

Տես նաև Ջորջ Օրուել Անասնաֆերմա, Ռեյ Բրեդբերի 451 աստիճան ըստ ֆարենհայտի և Ջոն Սթեյնբեք Մեր հոգսերի ձմեռը
Ջորջ Օրուել | 1984 | համառոտ Ջորջ Օրուել | 1984 | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 19, 2015 Rating: 5
Технологии Blogger.