Մաքսիմ Գորկի | Պառավ Իզեգրիլը | համառոտ



«Պառավ Իզերգիլը» բաղկացած է երեք մասից։ Պատմվածքի մեջ տեղ են գտել երկու լեգենդ՝ Լառայի մասին լեգենդը և Դանկոյի մասին լեգենդը, ինչպես նաև պառավի պատմություններն այն տղամարդկանց մասին, որոնց նա սիրել է իր կյանքի ընթացքում։
Լառան կնոջ և արծվի որդի է: Նա միայն արտաքուստ է նման մարդու: Սերմանում է մահ և հակադրում է իրեն կյանքին: Անմտորեն բնազդներին հետևելը և նպատակներին ցանկացած գնով հասնելու տենչը, անցյալից և ապագայից զուրկ գոյությունը արժեզրկում է Լառային ի սկզբանե հատուկ գեղեցկությունը և հպարտությունը: Նա կատարելապես անհոգի է: Միայն իրեն է համարում կատարյալ և կործանում է նրանց, ում անարժան է համարում: Լառան զրկվում է մարդկային ճակատագրից: Նա չի մահանում, այլ դադարում է լինել: Ինքնասպանության փորձն անհաջող է, քանզի հողը ետ է քաշվում նրա հարվածներից: Նրանից մնում է միայն ստվերը և «մերժված» անունը: Նրա ճակատագիրը վճռում է մարդկանց դատաստանը: Հենց մարդկանցից առանձնանալը և նրանց ընկերակցությունից զրկվելն է ըստ Գորկու ամենամեծ պատիժը մարդու համար:
Դանկոյի մասին լեգենդը պատմում է մարդկանց մի ցեղի մասին: Նրանց քշում է իրենց երկրից մեկ ուրիշ ցեղ: Հալածվածները չեն կարող վերադառնալ, բայց նաև չեն կարող առաջ շարժվել, քանի որ նրանց առաջ բացվում է թունավոր ճահիճներով վտանգավոր անտառը: Հանկարծ մարդկանց մեջ հայտնվում է Դանկոն, որը խոստանում է առաջնորդել յուրայիններին և դուրս բերել անտառի միջով դեպի ուրիշ տափաստան: Ճանապարհը երկարում և դժվարանում է: Մարդկանց դժգոհությունն աճում է և նրանք, չարանալով իրենց ուղևարի վրա, անգամ որոշում են սպանել նրան: Սակայն Դանկոն պոկում է կրծքից իր վառվող սիրտը և հասցնում է մարդկանց ուրիշ տափաստան, որտեղ  մահանում է: Ոչ ոք չի նկատում, որ Դանկոն մահացել է: Միայն մի մարդ, ինչ-որ բանից վախենալով ետ-ետ է գնում և պատահաբար կանգնում է դեռ վառվող սրտի վրա: Սիրտը հանգչում է:

Տես նաև Միխայիլ Բուլգակով Վարպետը և Մարգարիտան, Միխայիլ Լերմոնտով Մծիրի և Նիկոլայ Կարամզին Թշվառ Լիզան

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Մաքսիմ Գորկի | Պառավ Իզեգրիլը | համառոտ Մաքսիմ Գորկի | Պառավ Իզեգրիլը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 11, 2015 Rating: 5
Технологии Blogger.