Կառլ Մարքս | Կապիտալ | համառոտ


Ապրանքը ունի երկու արժեք՝ սպառողական արժեք և փոխարժեք: Փոխարժեքը թույլ է տալիս հավասարեցնել միանգամայն տարբեր ապրանքներն ըստ ապրանքային միավորը արտադրելու համար անհրաժեշտ ժամանակի քանակի: Սակայն բանն այն է, որ ապրանքափոխանակությունը ոչ այնքան իրերի, որքան մարդկանց փոխհարաբերություն է: Դասական տնտեսությունն այստեղ անզոր է:
Առք ու վաճառքի առարկա է ոչ միայն իրը, այլև աշխատանքը: Կապիտալիստը վճարում է աշխատավորին և նրա ընտանիքին ապրուստի համար անհրաժեշտ գինը: Սակայն աշխատանքը պարզ ապրանք չէ: Այն ստեղծում է նկատի չառնված հավելյալ արժեք: Աշխատավորը 6 ժամվա ընթացքում ստեղծում է այնքան, որքան անհրաժեշտ է իրեն կյանքի համար: Սակայն աշխատելով հավելյալ 6 ժամ ևս, որոնց դիմաց գործատուն չի վճարում, վարձու աշխատողը ստեղծում է հավելյալ արժեք: Հաստատուն կապիտալի և փոփոխական կապիտալի տարբերությունը տալիս է կապիտալիստական արտադրության բանաձևը: Փող – Աշխատանք – Նախնական կապիտալ + Հավեյլալ արժեք:
Անվերջ աճող հավելյալ արժեքը չի սպառվում կապիտալիստի կողմից: Նա ներդնում է այն գործի մեջ: Այսպես, ունենում ենք հարստության կուտակում մի բևեռում, որը ստեղծում է չքավորության իրավիճակ մյուսում: Որքան ավելի քիչ են մագնատները, այնքան ավելի շատ են լյումպենները: Կապիտալի մոնոպոլիան դառնում է արտադրության եղանակի միջնորդ: Արտադրության միջոցների կենտրոնացումը և աշխատանքի սոցիալիզացիան հակասության մեջ են մտնում մասնավոր սեփականության էության հետ:
Պրոլետարի հաղթանակը կնշանակի մարդկության վերածնունդ: Բայց ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ: Կոպիտ կոմունիզմի համար բավական է աշխատանքի և աշխատավարձի համընդհանրացումը: Հասարակության հասունության ցուցիչ է վերաբերմունքը կնոջ նկատմամբ: «Այդ հարաբերության բնույթից երևում է, թե որքան է մարդն ինքն իր համար դարձել սեռային էակ… որքան է ուրիշ մարդը որպես ուրիշ դարձել նրա համար պահանջմունք»:
Քաղաքական իշխանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ կազմակերպված բռնություն: Ահա ինչու ազատագրումը անմտածելի է այլկերպ քան պետությունից դուրս: Պրոլետարական պետության ձեռքում իշխանության կենտրոնացումը պիտի միջանկյալ օղակ դառնա բուրժուական հասարակությունից ազատ ասոցիացիային անցնելու ճանապարհին, որտեղ յուրաքանչյուրի զարգացումը պայման կլինի բոլորի զարգացման համար: 

Կառլ Մարքս | Կապիտալ | համառոտ Կառլ Մարքս | Կապիտալ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 17, 2015 Rating: 5
Технологии Blogger.