Հայնրիխ Բյոլ | Ծաղրածուի աչքերով | համառոտ



Հանսը 27 տարեկան է: Նա նոր է վերապրել իր կյանքի ամենամեծ դժբախտությունը: Նրան թողել է ընկերուհին՝ Մարին, Ցյուպֆների՝ այդ կաթոլիկի հետ ամուսնանալու համար: Հանսը շատ է խմում և վատ է աշխատում: Դա իսկույն անդրադառնում է աշխատավարձի վրա:
Բոխումում ներկայացման ժամանակ վնասելով ոտքը, Հանսը դժվարությամբ տուն է վերադառնում: Նրա ծանոթը՝ Մոնիկան, որին զգուշացրել է հեռագրով, պատրաստում է Բոնում գտնվող իր սենյակը, որը ժառանգություն է ստացել պապուց: Սեղանին Մոնիկան թողել է կոնյակի շիշ, սուրճ և ծխախոտ: Հանսը կոնյակի կեսը խմելուց հետո մյուս կեսը լցնում է ոտքին: Առաջնահերթ խնդիրը դրամ հայթայթելն է: Նա ունի միայն մեկ մարկ: Զանգում է հարազատներին և ծանոթներին: Նախ մորը: Ընթացքում հիշում է ապերջանիկ մանկությունը և սառը ու հաշվենկատ մորը: Համակրել է նացիոնալ սոցիալիստներին և անգամ 16-ամյա դստերն ուղարկել է ծառայելու ռազմաօդային ուժերում, որտեղ սա մահացել է: Հիմա գլխավորում է ռասայական հակասությունների հարթման կոմիտեում: Մայրը գիտի Հանսի բոխումյան անհաջողության մասին և շտապում է խայթել նրան:  Հանսը հիշում է իր Մարիին: Թե ինչպես ծանոթացավ նրա հետ և ինչպես առաջին անգամ գնաց նրա տուն՝ «անելու համար նրա հետ այն, ինչ անում են տղամարդիկ իրենց կանանց հետ: Հանսը բողոքական է, իսկ Մարին՝ կաթոլիկ, և ի վերջո կաթոլիկ շրջապատը համոզում է Մարիին թողնել իր բողոքական ծաղրածուին և ամուսնանալ կաթոլիկ Ցյուպֆների հետ:
Հանսը զանգահարում է եղբորը՝ Լեոյին: Սակայն նրա եղբայրը տանը չէ: Սկսում է զանգահարել Մարիի կաթոլիկ ընկերներին: Սրանք համոզում են իրեն արիաբար տանել Մարիի կորուստը, քանի որ նրանց կապը ամեն դեպքում անօրեն էր: Զանգում է Հանսի գործակալ Ցոներերը: Նա խղճում է Հանսին և խոստանում է զբաղվել նրա գործերով, եթե Հանսը դադարի խմել և սկսի մարզվել: Հանսը հասկանում է, որ սա ողջ երեկոյի ընթացքում առաջին մարդն է, ում հետ նա կուզեր նորից խոսել:
Գալիս է Հանսի հայրը՝ Ալֆոնս Շնիրը՝ Շնիրների ածխագործական կոնցեռնի նախագահը: Զրույցը կողմերից ոչ մեկին ոչինչ չի տալիս: Հայրը ուզում է օգնել Հանսին և առաջարկում է զբաղվել մնջախաղով: Անգամ պատրաստ է վճարել պարապմունքները: Բայց Հանսը բացատրում է, որ ժամանակն է ոչ թե սովորելու, այլ աշխատելու: Հայրը ուրախությամբ է լսում, որ որդին դրամի կարիք չունի: Բայց հետո իմանալով պարապմունքների իսկական գինը զարմանում է: Ինքը հույս ուներ պրծնել մի քանի հարյուր մարկով… Զրույցի թեման փոխվում է: Եվ Հանսը այդպես էլ չի կարողանում հորից փող ստանալ: Հայրը գնում է: Հանսը զանգահարում է հոր սիրուհուն և խնդրում, որ սա համոզի հորը, որ իրեն՝ Հանսին դրամ է անհրաժեշտ: Ջղային պատուհանից դուրս է նետում իր մեկ մարկանոցը: Փոշմանում է, ուզում է դուրս գնալ և վերցնել այն, բայց վախենում է, որ իրեն կզանգեն…
Նա սպիտակ դիմափոշի է անում և որոշում է գնալ Բոնի կայարան ու երգել այնտեղ: Գուցե ինչ-որ մեկը մի քանի դրամ գցի նրա գլխարկի մեջ:
Զանգահարում է Լեոն և ասում է, որ չի կարող գալ: Հանսը հագնում է վառ կանաչ շալվարը: Կայարանի ճանապարհին հասկանում է, որ հիմա կարնավալ է: Շատ լավ: Պրոֆեսիոնալը կարող է թաքնվել սիրողների մեջ: Բարձիկ է դնում աստիճանի վրա, նստում է և սկսում է երգել: Գլխարկի մեջ է հայտնվում առաջին մետաղադրամը: Հանսը շարունակում է երգել: 
    
Տես նաև Կնուտ Համսուն Սով, Թոմաս Ման Կախարդական լեռը և Էրիխ Մարիա Ռեմարկ Հաղթական կամար
Հայնրիխ Բյոլ | Ծաղրածուի աչքերով | համառոտ Հայնրիխ Բյոլ | Ծաղրածուի աչքերով | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 30, 2015 Rating: 5
Технологии Blogger.