Կոստան Զարյան | Նավը լեռան վրա | համառոտ


Վեպում պատկերված է 1918-20 թթ. Հայաստանը` հայերի պայքարը թուրքերի դեմ, Սարդարապատի ճակատամարտը, Դաշնակցական Հայաստանի կամ Առաջին Հանրապետության տարիներն ու Հայաստանում սովետական կարգերի հաստատման բարդ ընթացքը։ Այդ ամենի ֆոնի վրա հեռավոր նավարկությունների նավապետ Արա Հերյանը Բաթում քաղաքում նավ է գնում, գնացքով բերում է Հայաստան, այնուհետև եզներով քաշում մինչև Քանաքեռ, որտեղ ամենատարբեր պատճառներով նավը երկար ժամանակ կանգնած է մնում։
Նավը մտահղացված է որպես ընթացքի, շարժման և զարգացման խորհրդանիշ, իսկ լեռը՝ Հայաստանի ու հայ ժողովրդի։ Նավը լեռը բարձրացնելը՝ Սևան հասցնելը, խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը, ինչպես նաև հոգևոր Հայաստանի երազանքը, որը անքակտելի է պետականություն ունեցող Հայաստանի գաղափարից։
Վեպի առաջին տարբերակում Հերյանին այդպես էլ չի հաջողվում նավը հասցնել Սևան, սակայն վեպի երկրորդ տարբերակում իշխանության եկած կոմունիստները Հերյանին օգնում են նավը հասցնել Սևան։
Ցարական նախկին սպա Միշա Թումանյանը, որի կերպարը տրված է Հերյանի կերպարին զուգահեռ, նույնպես նավապետ է, սակայն նա, ի տարբերություն Հերյանի, տեղում նավ է կառուցել և նավարկում է Սևանա լճում։
Հերյանին հակադրվում է վեպի մեկ այլ գործող անձ ևս: Պետրոս Մարկը, որը վերադարձել է Հայաստան, հայրենասիրության վերաբերյալ ճառեր է արտասանում, բայց նրա «օգնությունը» հայրենի երկրին միայն դրանով է սահմանափակվում։

Տես նաև Կոստան Զարյան Տատրագոմի հարսը, Խաչատուր Աբովյան Վերք Հայաստանի և Դերենիկ Դեմիրճյան Գիրք ծաղկանց 

Կոստան Զարյան | Նավը լեռան վրա | համառոտ Կոստան Զարյան | Նավը լեռան վրա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 23, 2015 Rating: 5
Технологии Blogger.