Օսկար Ուայլդ | Աստղամանուկը | համառոտ


Աղքատ փայտահատը տուն է բերում ոսկե աստղերով զարդարված թիկնոցի մեջ փաթաթված մանկանը: Գտել է նրան ձյունածածկ անտառում՝ աստղի վայրէջքի տեղում: Մյուս փայտահատները հրաժարվում են իրենց մոտ վերցնել երեխային: Փայտահատի կինը սկզբում նույնպես դեմ է ավելորդ բերանին, սակայն հետո հանձնվում է և դաստիարակում է նրան ինչպես սեփական զավակներին: Աստղամանուկը մեծանում է: Նա դառնում է շատ գեղեցիկ, սակայն գոռոզ և դաժան: Տանջում է կենդանիներին և մարդկանց:
Մի օր քարեր է նետում չքավոր անցորդ կնոջ վրա: Փայտահատը ապտակում է նրան, իսկ կնոջը տուն է հրավիրում, որտեղ սա ներկայանում է որպես Աստղամանուկի մայր: Սակայն տղան անգամ չի ուզում նայել այդ կնոջ կողմը և վռնդում է նրան: Նրա ընկերները, տեսնելով դա, չեն ուզում այլևս խաղալ նրա հետ և ասում են, որ նա նման է դոդոշի: Տեսնելով իր արտացոլանքը ջրում՝ նա հասկանում է, որ իսկապես դարձել է այլանդակ:
Ճամփա է ընկնում և սկսում է փնտրել մորը, որպեսզի ներողություն խնդրի: Սակայն չի կարողանում: Գազաններն ու կենդանիները, որոնց մինչ այդ տանջել էր, հրաժարվում են օգնել նրան: Քաղաքի պահապանները գինու շշի դիմաց վաճառում են նրան մի ծերունու, որը կիսասոված պահում է նրան նկուղում և երեք անգամ ուղարկում է անտառ ոսկու ձուլակտորների ետևից: Երեք անգամն էլ տղային օգնում է նապաստակը, որին նա ազատում է թակարդից: Եվ երեք անգամն էլ տղան տալիս է ոսկին մի բորոտավորի: Երկու անգամ ծերուկը դաժանորեն ծեծում է նրան, իսկ երրորդ անգամ նրան ցնծությամբ են ընդունում քաղաքում և կոչում են գեղեցիկ արքայազն: Ամբոխի մեջ տեսնում է չքավոր կնոջը: Նետվում է նրա մոտ, բայց կինը լռում է: Օգնության է դիմում բորոտավորին, սակայն երբ շրջվում է, տեսնում է թագավորին և թագուհուն՝ իր ծնողներին:
Անցնում է ժամանակը: Աստղամանուկը դառնում է բարի և արդար թագավոր:

Օսկար Ուայլդ | Աստղամանուկը | համառոտ Օսկար Ուայլդ | Աստղամանուկը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 07, 2015 Rating: 5
Технологии Blogger.