Ռաֆաելո Ջովանյոլի | Սպարտակ | համառոտ



Պատմության հերոսն է ստրուկ Սպարտակը: Նրա պատմական նախատիպը Ք. ա. 74-71 թթ. գլխավորել է Հռոմում ստրուկների ապստամությունը, որը գրականության մեջ կոչվում է Սպարտակի Ապստամբություն: Պատմական փաստերից բացի գրքում առկա են նաև Ջովանյոլիի կողմից ավելացված գծեր:
Սպարտակը սիրահարված է պատրիկուհի Վալերիային և վայելում է նրա բարեհաճությունը: Սպարտակն ու Վալերիան ունենում են Պոստումիա անունով դուստր: Բացի այդ Սպարտակին է սիրահարված հույն Էվտիբիդան, սակայն Սպարտակը մերժում է նրա սերը: Հետագայում մերժված և վիրավորված Էվտիբիդան դավաճանում է Սպարտակին, ինչը դառնում է նրա պարտության և կործանման պատճառ:
Նախապես Սպարտակը գերության մեջ հայտնված թրակացի գլադիատոր է, որը կռվում է Սուլլայի կազմակերպած գլադիատորական մարտում: Հաղթանակը տպավորում է ներկաներին և նրան ազատություն է շնորհվում: Սուլլայի մահից հետո Հռոմում անհանգիստ է: Օգտվելով իրավիճակից Սպարտակը, որը սրամարտի ուսուցիչ է, կազմակերպում է գլադիատորների ապստամբությունը: Նրա բանակը հաշվում է շուրջ 5000 զինվոր: Սկզբնապես հռոմեացիների բանակը, որը շարժվում է Սպարտակի դեմ, գլխավորում է Կայուս Օրեստեսը: Նա պարտվում է: Հռոմը գրավելու հույսերը լքում են Սպարտակին այն բանից հետո, երբ հռոմեացի Կատիլինան, որը հակասություններ ուներ սենատի հետ, հրաժարվում է գլխավորել գլադիատորների զորքը: Սպարտակը որոշում է անցնել Ալպերը և ցրել զորքը:
Գլադիատորների կարգապահությունը սկսում է թուլանալ: Գերմանացիների լեգիոնները անջատվում են զորքից: Սպարտակի դեմ դուրս են գալիս Մարկ Կրասոսի լեգիոնները: Մի շարք ընդհարումների արդյունքում Սպարտակն ու իր գլադիատորները հայտնվում են դժվար կացության մեջ: Սակայն երբ Կրասոսին են միանում նաև Պոմպեսի պատժիչ լեգիոնները, հասկանալի է դառնում, որ ապստամբները դատապարտված են:
Հընթացս նկարագրվում է նաև գաղիացի գլադիատոր Արտորիկսի սերը Սպարտակի քրոջ՝ Միրցայի՝ նախկին ստրկուհու հանդեպ: Հանուն Վալերիայի Սպարտակն անգամ ունակ է բանակցություններ սկսել թշնամիների հետ և դադարեցնել ապստամբությունը: Սակայն Կրասոսը հրաժարվում է բանակցություններից: Ապստամբությունը ճնշվում է, իսկ Սպարտակը սպանվում:  Նրա դիակը այրում են խարույկի վրա: 

Տես նաև Հենրիկ Սենկևիչ Յո՞ երթաս, Պուբլիոս Վերգիլիոս Մարո Էնեական և Գուստավ Ֆլոբեր Սալամբո

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ռաֆաելո Ջովանյոլի | Սպարտակ | համառոտ Ռաֆաելո Ջովանյոլի | Սպարտակ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 20, 2015 Rating: 5
Технологии Blogger.