Վլադիմիր Մայակովսկի | Փայտոջիլը | համառոտ


Գործողության վայրը Տամբով քաղաքն է: Ժամանակը՝ 1929 և 1979 թթ.: Նախկին աշխատավոր և նախկին կուսակցական Իվան Պրիսիպկինը, որը վերանվանել է իրեն Պիեռ Սկրիպկին, պատրաստվում է ամուսնանալ Էլզեվիրա Դավիդովնա Ռենեսանսի՝ վարսահարդարի դստեր հետ: Ապագա կնոջ մոր՝ Ռոզալիա Պավլովնայի հետ Պրիսիպկինը այցելում է հանրախանութի հրապարակ, որտեղ գնում է ապագա ամուսնական կյանքի համար բոլոր անհրաժեշտ իրերը՝ խաղալիքներ, կրծկալ, որը զույգ երեխաների համար հարմար գլխարկի տեղ է դնում և այլն… Օլեգ Բայանը՝ նախկինում Բոչկինը, խոստանում է Պրիսիպկինին կարգին կարմիր հարսանիք կազմակերպել: Նրանց զրույցը լսում է Պրիսիպկինի նախկին սերը՝ Զոյա Բերյոզկինան: Լաց է լինում:
Երիտասարդ աշխատավորների հանրակացարանը քննարկում է Պրիսիպկինի ամուսնությունը: Հիմա 1919 թվականը չէ, մարդիկ կարող են ապրել նաև իրենք իրենց համար: Բայանը սովորեցնում է Պրիսիպկինին ֆոքստրոտ պարել, չկապել երկու փողկապ…
Հարսանիքի ժամանակ Բայանը արտասանում է կրքոտ կենաց: Բոլորն ուրախ են, ուտում և խմում են: Փեսայի հյուրերից մեկը հարբած կռիվ է գցում, վառարանը շուռ է գալիս, և սկսվում է հրդեհ: Հրշեջները կրակը մարելուց հետո չեն գտնում մեկ մարդու դին: Մյուս բոլոր մարդիկ մեռնում են կրակի մեջ:
50 տարի անց նույն տեղում 7 մետր խորության վրա փորողների բրիգադը հայտնաբերում է մարդու սառած մարմին: Մարդու հարության ինստիտուտը հաղորդում է, որ մարդու մատներին մնացած կոշտուկները խոսում են նրա աշխատավոր լինելու մասին: Պրիսիպկինին (դա հենց նրա մարմինն է) որոշում են հարություն տալ: Ապասառեցումը կատարում է պրոֆեսորը, որին օգնում է Զոյա Բերյոզկինան, որը 50 տարի առաջ ինքնասպանության անհաջող փորձ է կատարել: Պրիսիպկինը զարթնում է, և նրա օձիքից պատին է թռչում նրա հետ միասին հարություն առած փայտոջիլը: Իմանալով իր հարության թվականը, Պրիսիպկինը ուշաթափվում է:
Լրագրողները հայտնում են, որ Պրիսիպկինի վիճակը թեթևացնելու համար նրան տալիս են գարեջուր, մի խմիչք, որը թունավոր է ժամանակակից մարդու համար: Նրանք, ովքեր լսում են Պրիսիպկինի ռոմանսները, ընկնում են սիրահարության տենդի մեջ: Իսկ կենդանաբանական այգու տնօրենը և մի խումբ սիրողներ փորձում են որսալ ապասառեցված փայտոջիլին, որը դարասկզբին շատ տարածված միջատի եզակի օրինակ է:
Պրիսիպկինը խնդրում է խմիչք տալ իրեն խումհարից դուրս գալու համար և խնդրում է նորից սառեցնել իրեն: Զոյան գրքեր է տալիս նրան: Սակայն հերոսը ոչ մի հետաքրքիր ու կյանքային բան դրանց մեջ չի գտնում: Գրքերը միայն գիտա-փաստագրական են:
Կենդանաբանական այգու կենտրոնում վարագույրով ծածկված վանդակ է: Տնօրենը կշտամբում է պրոֆեսորին այն բանի համար, որ սա homo sapiens տեսակին է դասել Պրիսիպկինին: Իրականում Պրիսիպկինը սիմուլյանտ է, որն արձագանքելով տնօրենի հայտարարությանը, համաձայնել է բնական միջավայր ծառայել հազվագյուտ փայտոջիլի համար, այսինքն՝ թույլ տալ կծել իրեն և շրջել իր մարմնի վրա: Հիմա նրանք ընդհանուր վանդակի մեջ են: Երբ վարագույրը հեռացնում են Պրիսիպկինը սկսում  է աղաղակել: Նա չի հասկանում, թե ինչի համար է տառապում և երբ են ապասառեցրել մյուս մարդկանց: Ինչու է նա մնացել վերջում և որն է իր մեղքը:
  
Տես նաև Ռեյ Բրեդբերի 451 աստիճան ըստ ֆարենհայտի, Ջորջ Օրուել 1984 և Էժեն Իոնեսկո Ռնգեղջյուր
Վլադիմիր Մայակովսկի | Փայտոջիլը | համառոտ Վլադիմիր Մայակովսկի | Փայտոջիլը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 27, 2015 Rating: 5
Технологии Blogger.