Անդրե Ժիդ | Դրամանենգները | համառոտ


Գործողությունը տեղի է ունենում Փարիզում և Սաաս-Ֆե գյուղակում: Ժամանակը միտումնավոր չի ճշտվում: Պատումի կենտրոնում են երեք ընտանիքներ՝ Պրոֆիտանդյոները, Մոլինյոները և Ազաիս-Վեդելիները: Նրանց հետ է սերտորեն կապված երաժշտության ուսուցիչ Լապերուզը և երկու գրողներ՝ կոմս Ռոբեր դը Պասավանը և Էդուարդը: Վերջինս պահում է օրագիր, որը պիտի դառնա «Դրամանենգները» վերնագրով վեպ:
17-ամյա Բերնար Պրոֆիտանդյոն հեռանում է տանից՝ իմանալով իր ապօրինի ծագման մասին: Հիմա ատում է այն մարդուն, որին համարել է իր հայրը: Իսկ դատական քննիչ Պրոֆիտանդյոն իրականում ավելի շատ սիրում է Բերնարին, քան իր երկու իսկական որդիներին՝ փաստաբան Շառլին և դպրոցական Կալուին: Բերնարի բնավորության փոթորկոտությունն է պակասում նրանց: Օլիվյո Մոլինյոն նույնպես հիացած է իր ընկերոջ վճռականությամբ: Փափկասուն Օլիվյոն ունի ընկերոջ կարիքը: Նախօրեին վկան է դարձել սարսափելի տեսարանի. դռան առաջ լալիս էր մի կին, որը եղել էր իր եղբոր՝ Վինցենտի սիրուհին: Ծանոթացել էին առողջարանում, կինը հղիացել էր և հիմա չի ուզում վերադառնալ ամուսնու մոտ: Սակայն Վինցենտը չէր կարող պահել նրան, քանի որ պարտվել է թղթախաղում և կորցրել իր ողջ կարողությունը: Նրան խաղամոլ է դարձրել կոմս Պասավանը, որն ունի իր նպատակները: Ռոբերը Վինցենտին հնարավորություն է տալիս ետ վերադարձնել պարտված գումարը և զիջում է նրան իր սիրուհուն՝ Լիլիան Գրիֆիտեին: Փոխարենը Վինցենտը պիտի մտերմացնի իրեն կրտսեր եղբոր՝ Օլիվյոյի հետ: Գնացքի մեջ Էդուարդը ուսումնասիրում է Պասավանի նոր գիրքը, որը նույնքան կեղծ է, որքան ինքը Ռոբերը: Էդուարդը վերընթերցում է նամակը, որի մեջ Լաուրան՝ Վինցենտի սիրուհին, օգնություն է խնդրում: Գրանցում է իր վեպի մասին որոշ մտքեր: Էդուարդի՝ իր հորեղբոր հետ հանդիպումը չի ուրախացնում Օլիվյոյին: Էդուարդի կորցրած բեռի ստացականը գտնում է Բերնարը: Ճամպրուկի մեջ օրագիր է, որը պատմում է մեկ տարվա վաղեմության դեպքեր: Այդ ժամանակ Էդուարդը գողության վրա էր բռնել կրտսեր Մոլինյոյին՝ Ժորժին: Պատմվում է Լաուրայի պապու՝ քարոզիչ Ազաիսի մասին: Այդ ժամանակ Էդուարդը և Լաուրան իրենց անուններն են գրել պատշգամբի բազրիքին: Սակայն Լաուրան ստիպված է ամուսնանալ Դուվյոյի հետ, քանզի Էդուարդը չի կարող նրան երջանիկ դարձնել:
Երաժշտության նախկին ուսուցիչ Լապերուզը դժբախտ է: Միակ որդին մահացել է: Նրանից մնացել է որդի, որը չգիտի պապու գոյության մասին:
Համեմատելով Օլիվյոյի պատմությունը Էդուարդի օրագրի հետ՝ Բերնարը գլխի է ընկնում, որ Վինցենտի դռան առաջ լաց լինողը Լաուրան է: Ուղևորվում է նշված հյուրանոցի հասցեով: Նա դուր է գալիս Լաուրային և Էդուարդին է դարձնում վերջինիս քարտուղարը: Լաուրայի հետ մեկնում է Սաաս-Ֆե: Ըստ Լապերուզի այստեղ իր արձակուրդն է անցկացնում Բորիսը՝ իր թոռը: Այդ ընթացքում Օլիվյոն ծանոթանում է Պասավանի հետ, և սա նրան առաջարկում է դառնալ «Արգոնավորդներ» հանդեսի խմբագիր: Շվեյցարիայից Բերնարը գրում է Օլիվյոյին, որ ծանոթ է նրա ազգականի հետ, խոստովանում է, որ սիրահարված է Լաուրային և բացատրում է իրենց այցի նպատակը: Էդուարդին չգիտես ինչու պետք է տեսնել 13-ամյա տղային, որը գտնվում է լեհ բժշկուհու խնամքի տակ և ընկերություն է անում նրա դստեր՝ Բրոնյայի հետ: Բորիսը ունի նյարդային հիվանդություն: Բերնարը չգիտեր, թե զգացմունքների ինչ փոթորիկ կբարձրացնի ընկերոջ հոգում: Օլիվյոն զգում է դաժան խանդ: Նրան այցելում են դևերը: Առավոտյան գնում է կոմս Պասավանի հետ: Էդուարդը գրանցում է բժիշկի դիտարկումները: Սոֆրոնիցկայան համոզված է, որ Բորիսը թաքցնում է ինչ-որ անպարկեշտ գաղտնիք: Իր համար անսպասելիորեն Էդուարդը պատմում է ընկերներին «Դրամանենգները» վեպի մտահղացումը: Բերնարը խորհուրդ է տալիս սկսել գիրքը կեղծ մետաղադրամից, որն իրեն է մնացել առևտրից հետո: Սոֆրոնիցկայան ցույց է տալիս Բորիսի «թալիսմանը»: Դա թղթի կտոր է, որի վրա գրված է. «Գազ: Հեռախոս: Հարյուր հազար ռուբլի»: Պարզվում է ինը տարեկան հասակում դպրոցական ընկերը սովորեցրել է տղային «մոգություն անել»: Էդուարդին թվում է, որ բժշկուհին վատ է անդրադառնում տղայի վրա և վատ չէր լինի Բորիսին տեղափոխել Ազաիսի պանսիոն:
Օլիվյոն նամակ է գրում այն մասին, թե ինչ լավ է ճամփորդում Իտալիայում Ռոբերի հետ: Այդ ընթացքում Բերնարը Լաուրայի սիրո ազդեցությամբ փոխվում է դեպի լավը: Վերադառնալով Փարիզ՝ Էդուարդը ծանոթացնում է Բորիսին իր պապու հետ: Ավագ Մոլինյոն պատմում է Էդուարդին իր անհաջողությունների մասին. իր կինը գտել է իր՝ սիրուհուն ուղղված նամակները: Նրան նաև անհանգստացնում է Օլիվյոյի ընկերությունը Բերնարի հետ: Դատական քննիչ Պրոֆիտանդյոն վարում է հասարակաց տան գործը, ուր ներքաշում են նաև դպրոցականներին, իսկ Բերնարից ոչ մի լավ բան սպասել հնարավոր չէ, քանզի նա ապօրինի ծնունդ է: Էդուարդը դասավորում է Բերնարին Ազաիսի պանսիոնում որպես դաստիարակ: Ծեր Լապերուզը նույնպես տեղափոխվում է այդտեղ, որպեսզի մոտ լինի Բորիսին: Բորիսն իսկույն դուր չի գալիս ամենաանհանգիստ տղային՝ Լեոն Գերիդանիզոլին, որի ավագ ազգականը՝ Վիկտոր Ստրուվիլուն, զբաղվում է կեղծ դրամների տարածմամբ: Լեոնի խմբի մեջ է նաև Ժորժ Մոլինյոն և մի քանի ուրիշ տղաներ, որոնք եղել են վարույթով անցնող հասարակաց տան այցելուներ: Մոլինյոյի քույրը պատմում է եղբորը, որ տանը սկսել են անհետանալ դրամը և անգամ իր ամուսնու՝ Ժորժի նամակները սիրուհուն: Իրեն անհանգստացնում է կրտսեր որդին՝ Վինցենտը: Ի վերջո նա արդեն մեծահասակ է և կարող է հենվել Էդուարդի սիրո վրա: Իսկ Օլիվյոն տառապում է. նրան անհրաժեշտ են Բերնարը և Էդուարդը, իսկ նա ստիպված է գործ ունենալ Պասավանի հետ: «Արգոնավորդների» լույսընծայմանը նվիրված բանկետի ժամանակ մահացու հարբած Օլիվյոն սկանդալ է սարքում, իսկ առավոտյան փորձում է ինքնասպան լինել: Էդուարդը փրկում է նրան և նրանց հարաբերությունները խաղաղվում են: Պասավանը համոզում է ինքն իրեն, որ գերագնահատել է Օլիվյոյի գեղեցկությունը և ընդունակությունները և հանդեսի գործերը կվարի Ստրուվիլուն: Էդուարդին անսպասելիորեն այցելում է քննիչ Պրոֆիտանդյոն և խնդրում է բարեկամաբար զգուշացնել դատախազ Մոլինյոյին, որ նրա որդին՝ Ժորժը, խառն է եղել հասարակաց աղջիկների հետ կապված սկանդալային պատմությանը, իսկ հիմա զբաղվում է կեղծ դրամներով: Պրոֆիտանդյոն նաև խոսում է Բերնարի մասին: Էդուարդը հասկանում է, որ քննիչը ցանկանում է վերադարձնել որդու սերը:
Բերնարը փայլուն հանձնում է բակալավրի քննությունը: Նա շատ է ուզում կիսվել ուրախությամբ և քիչ է մնում գնա հոր մոտ, բայց փոշմանում է: Լյուքսեմբուրգի այգում նրան այցելում է հրեշտակը: Բերնարը հետևում է նրան և մտնում է եկեղեցի, հետո այցելում է տարբեր կուսակցությունների հավաքների, լինում է զբոսայգում և աղքատ թաղամասերում… Լսելով հրեշտակի հետ Բերնարի գիշերային պայքարի մասին՝ Էդուարդը պատմում է նրան քննիչ Պրոֆիտանդյոյի այցի մասին:
Այդ ընթացքում պանսիոնում աղետ է հասունանում: Երեխաները քշում և ծաղրում են ծեր Լապերուզին, իսկ Լեոնի թիմը գողանում է նրա ռևոլվերը: Ստրուվիլուն այս տղաների հետ գործ է ուզում բռնել: Կեղծ դրամներն ուղղակի թռցնում են: Մոլինյոն գտնում է իր հոր սիրային նամակները: Սոֆրոնիցկայան հայտնում է Բրոնյայի մահվան մասին, ինչը դատարկում է Բորիսի ողջ աշխարհը: Ստրուվիլուի խորհրդով Լեոնը Բորիսի սեղանին է գցում թղթի կտորը, որի վրա գրված է. «Գազ: Հեռախոս: Հարյուր հազար ռուբլի:»: Բորիսը, որն արդեն մոռացել էր իր «մոգության» մասին, համաձայնում է տղաների առաջարկությանը՝ հանձնել «տղամարդկության թեստը»: Դասի ժամանակ կրակում է ինքն իրեն ռևոլվերից, որի լիցքավորված լինելու մասին գիտեր միայն Լեոնը:
Օրագրի վերջին էջերին Էդուարդը նկարագրում է այդ ինքնասպանության հետևանքները: Պանսիոնը ցրում են: Օլիվյոն հաղորդում է Էդուարդին, որ Բերնարը վերադարձել է հոր մոտ: Քննիչ Պրոֆիտանդյոն ճաշի է հրավիրում Մոլինյոների ընտանիքին: Էդուարդը ցանկանում է ավելի մոտիկից ծանոթանալ փոքրիկ Կալուի հետ:      

Տես նաև Ռոմեն Ռոլան Ժան Քրիստոֆ, Մարսել Պրուստ Սվանի ուղղությամբ և Էմիլ Զոլա Թերեզ Ռաքեն
Անդրե Ժիդ | Դրամանենգները | համառոտ Անդրե Ժիդ | Դրամանենգները | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 03, 2015 Rating: 5
Технологии Blogger.