Լև Տոլստոյ | Կրեյցերյան սոնատ | համառոտ


Գնացքի մեջ նստած են առևտրականը, փաստաբանը, վերակացուն, ծխող տիկինը և ուրիշ ուղևորներ: Վիճում են կնոջ հարցի, ազատ սիրո և ամուսնության մասին: Ծխող տիկինը պնդում է, որ միայն սերն է լուսավորում ամուսնությունը: Զրույցին է միջամտում ալեհեր, սակայն դեռ ոչ շատ ծեր պարոնը: Նա հարցնում է, թե որ սերը կարող է համարվել իսկական: Մի՞թե այն մեկը, երբ մի մարդու գերադասում են մյուսին: Այդ դեպքում սերը չի լինի երկարատև, քանզի նախասիրությունները ևս փոխվում են: Ինչ վերաբերում է հոգեհարազատությանը և իդեալների նույնությանը, ապա դա չպիտի պատճառ դառնա միասին քնելու համար: Պարոնը հայտարարում է, որ ինքը հենց այն Պոզդնիշևն է, որը սպանել է իր կնոջը: Բոլորը լռում են:
Նույն գիշերը, գնացքում Պոզդնիշևը պատմում է իր հետ տեղի ունեցածը ուղևորներից մեկին: Նա կալվածատեր է, համասարանի թեկնածու: Նախքան ամուսնությունը ապրել է իր կարծիքով այլասերված կյանք: Բայց այդպես է ապրել՝ չհասկանալով դա: Շնացումը նրա համար ինքնանպատակ չէր, այլ ավելի շուտ առողջության հետ կապված միջոցառում: Դառնալով երեսուն տարեկան՝ ցանկանում է ընտանիք կազմել և ընտրում է մի կնոջ, որին համարում է իրեն արժանի:
Սակայն մեղրամիսը լավ չի անցնում: Ամեն բան անցնում է ամոթի, ձանձրույթի և զզվանքի նշանի տակ: Չորրորդ օրը տեսնում է, որ կինը լաց է լինում: Հարցնում է, թե ինչու, իսկ կինը չի կարողանում բացատրել: Պազդնիշևը չի հասկանում, թե ինչ է պատահել, ուր կորավ սիրահարությունը…
Ութ տարվա ընթացքում նրանք ունենում են 5 երեխա, սակայն դա էլ երջանիկ չի դարձնում նրանց: Կինը ակներևաբար գոհ չէ իրենց կյանքից: Նա այլ կերպ էր տեսնում ամուսնական երջանկությունը: Ինչ-որ բան, իհարկե, նա ստացել է սկզբում, սակայն դա շատ քիչ է: Կնոջ հոգին ձգտում է լուսավոր և «մաքուր» ինչ-որ բանի: Նա որոշում է վերսկսել դաշնամուրի իր դասերը: Եվ ահա այդպես հայտնվում է «այն մարդը»:
Դա սնանկացած կալվածատիրոջ որդի էր: Ջութակահար էր, որը սովորել էր Փարիզում և վերադարձել էր Մոսկվա: Պոզդնիշևը հրավիրում է նրան իր տուն՝ կնոջ հետ նվագելու համար: Ինքը ձև է անում, որ նույնպես ուրախ է, որպեսզի չկարծեն, թե խանդում է:
Հրավիրում են Տրուխաչևսկուն (ջութակահարին) ճաշի, որին հաջորդում է երաժշտությունը: Նվագում են Բեթովենի Կրեյցերյան սոնատը: Պոզդնիշևը կարծում է, որ դա մի ստեղծագործություն է, որից հետո հնարավոր չէ ապրել:
Հաջորդ շաբաթ Պոզդնիշևը հեռանում է գյուղ գործերով: Գիշերը արթանանում է կեղտոտ մտքերից և հիշում է կնոջը և Տրուխաչևսկուն: Նրանց միջև կա երաժշտության՝ ամենանուրբ կրքի կապը: Նա վերադառնում է տուն: Հասնում է տուն գիշերվա ժամը մեկին: Լույսը դեռ վառ է: Հարցնում է ծառայից, թե ով է տանը և, երբ իմանում է, որ Տրուխաչևսկին է, քիչ է մնում լաց լինի: Հանում է պատից դաշույնը: Սրահում գտնում է Տրուխաչևսկուն և կնոջը: Ուզում է հարվածել Տրուխաչևսկուն, սակայն նրա ձեռքից կախվում է կինը: Նա մտածում է, որ հավանաբար ծիծաղելի տեսք կունենա՝ վազելով կնոջ սիրեկանի ետևից և դաշույնով հարվածում է կնոջը: «Հասար ուզածիդ…»,- ասում է մեռնող կինը և նրա աչքերի մեջ արտացոլվում է կենդանական ատելությունը, այն, որ կար նրա մեջ իրենց ամուսնության սկզբից:
Միայն ավելի ուշ, տեսնելով կնոջը դագաղի մեջ, հերոսը հասկանում է, թե ինչ է արել: Որ այդ կինը ողջ էր, իսկ հիմա մեռած է, տաք էր, իսկ հիմա սառն է, և որ դա անհնար է շտկել: Տասնմեկ ամիս անցկացնում է բանտում՝ սպասելով դատական վճռի: Արդարացվում է: Երեխաներին վերցնում է իր ազգականուհին:

Լև Տոլստոյ | Կրեյցերյան սոնատ | համառոտ Լև Տոլստոյ | Կրեյցերյան սոնատ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 04, 2015 Rating: 5
Технологии Blogger.