Ջոն Գրին | Մեղավոր են աստղերը | համառոտ


Գլխավոր հերոսուհին տասնվեցամյա Հեյզել Լանքասթերն է, որը տառապում է վահանագեղձի քաղցկեղից։ Մոր խնդրանքով դառնում է քաղցկեղով հիվանդների աջակցության խմբի անդամ։ Հավաքներից մեկի ժամանակ Հեյզելը հանդիպում է տասնյոթամյա Օգաստուս Ուոթերսին: Սա հիվանդության պատճառով կորցրել է մի ոտքը։ Օգաստուսն այստեղ է իր ընկերոջը՝ Այզեկին, սատարելու համար: Այզեկին սպառնում է տեսողության կորուստ։ Հավաքից հետո Հեյզելն ու Օգաստուսը մտերմանում են: Օգաստուսն առաջարկում է Հեյզելին կարդալ իր սիրած գիրքը՝ «Լուսաբացի պարգևը», իսկ աղջիկն իր հերթին՝ խորհուրդ է տալիս տղային «Թագավորական հիվանդություն» գիրքը, որը քաղցկեղով տառապող մի աղջկա մասին է: Պայմանավորվում են կարդալ գրքերը մինչև հաջորդ հանդիպում։ Ավարտելով ընթերցումը Օգաստուսը զայրանում է, քանի որ գիրքն ավարտվում է շատ կտրուկ և անխորհուրդ։ Հեյզելը բացատրում է նրան, որ գրքի հեղինակը հրատարակությունից հետո անհետացել է և նրա մասին այլևս ոչ ոք չի լսել։ Մի շաբաթ անց Օգաստուսն ասում է Հեյզելին, որ նա գտել է գրքի հեղինակ Վան Հուտենի օգնականին և նրա միջոցով կարողացել է նամակագրական կապ հաստատել հեղինակի հետ։ Հեյզելը ուղղում է Պիտեր Վան Հուտենին մի քանի հարց նովելի անորոշ ավարտի և հերոսուհի Աննայի մոր հետագա ճակատագրի մասին։ Հեղինակը գրում է, որ Հեյզելի հարցերին կարող է պատասխանել անձամբ։ Հեյզելի մայրը արգելում է Հեյզելին մեկնել Վան Հուտենի մոտ։ Օգաստուսն է Հեյզելին տալիս Ամստերդամի տոմսը։ Ավելի ուշ Հեյզելը պարզում է, որ Օգաստուսի նախկին ընկերուհին մահացել է ուղեղի քաղցկեղից։ Հեյզելը հասկանում է, որ պետք է ապրել կյանքի ամեն ակնթարթ։ Նա չպետք է իր հիվանդությամբ ցավ պատճառի Օգաստուսին: Հեյզելի առողջական վիճակը վատանում է և նրան տեղափոխում են հիվանդանոց։ Բժիշկներից մեկը՝ Մարիան, այդուհանդերձ, կարծում է, որ Հեյզելն իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել և պետք է մեկնի Ամստերդամ։ Ամստերդամում հանդիպում են Վան Հուտենին: Դա մի սովորական հարբեցող է։ Նույնիսկ չի պատասխանում Հեյզելի հարցերին: Օգաստուսն ու Հեյզելը հիասթափված լքում են գրողի տունը։ Այնուհետև Վան Հուտենի օգնականը ուղեկցում է Հեյզելին և Օգաստուսին Աննա Ֆրանկի տուն-թանգարան։ Հեյզելի ինքնազգացողությունը վատանում է, սակայն դա նրան չի խանգարում հասնել ձեղնահարկ։ Այնտեղ նա մյուս զբոսաշրջիկների ծափահարությունների ներքո համբուրում է Օգաստուսին:  
Օգաստուսի վիճակը կտրուկ վատանում է։ Հայրենիքում նա մնում է հիվանդանոցում։ Վերջին օրերին կանչում է Հեյզելին և Այզեկին իր նախապես պլանավորված հուղարկավորությանը, որտեղ պետք է լսեր նրանց հրաժեշտի խոսքը։ Հեյզելը խոսում է մեծ և փոքր հավերժությունների մասին, որոնք իրեն է պարգևել Օգաստուսը, իր անսահման սիրո մասին։ Ութ օրից Օգաստուսը մեռնում է։ Հուղարկավորության ժամանակ Հեյզելն ապշում է՝ տեսնելով Վան Հուտենին։ Վան Հուտենն ասում է, որ Օգաստուսի հետ հեռակա կապ է պահպանել և Օգաստուսը ցանկություն է հայտնել, որ նա գա իր թաղմանը։ Այս անգամ Վան Հուտենը բացահայտում է գրքի հերոսուհի Աննայի մոր չբացահայտված ճակատագիրը։ Այնուամենայնիվ, Հեյզելը խնդրում է նրան հեռանալ, քանի որ իր հիասթափությունը դեռ չի անցել։ Մի քանի օրից, Այզեկի հետ զրուցելիս Հեյզելը պարզում է, որ Օգաստուսը գրել է «Թագավորական հիվանդություն» գրքի շարունակությունը Հեյզելի համար։ Իմանալով դա՝ Հեյզելը որոշում է կրկին հանդիպել Վան Հուտենին։ Գրողը պատմում է, որ այդ գիրքը նվիրել է իր դստերը՝ Աննային, ով մահացել է ութ տարեկանում՝ քաղցկեղից։ Հեյզելն առաջարկում է Հուտենին մեկ ուրիշ գիրք գրել։
Հեյզելն իմանում է նաև, որ Օգաստուսն ուղարկել է իր գրվածքները Վան Հուտենին: Խնդրել է նրան օգտագործել դրանք և գրել Հեյզելին նվիրված ներբող։ Գրողի օգնականը ստիպել էր նրան կարդալ այդ ամենը և ուղարկել Հեյզելին։ Օգաստուսը գրում է, որ մարդկանց միշտ ինչ-որ մեկը ցավ է պատճառում և մարդիկ անզոր են դրա դեմ: Մարդիկ կարող են ընտրել այն մարդուն, ում թույլ կտան ցավ պատճառել իրենց և, որ ինքը՝ Օգաստուսը, ուրախ է, որ ընտրել է հենց Հեյզելին։ Երկինք նայելով և դիմելով Օգաստուսին՝ Հեյզելը պատասխանում է, որ ինքը նույնպես երջանիկ է իր ընտրության համար։
   
Տես նաև Պաուլո Կոելիո Վերոնիկան որոշում է մեռնել, Է. Լ. Ջեյմս Մոխրագույնի հիսուն երանգները և Հենրի Միլլեր Խեցգետնի արևադարձը

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ջոն Գրին | Մեղավոր են աստղերը | համառոտ Ջոն Գրին | Մեղավոր են աստղերը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 24, 2016 Rating: 5
Технологии Blogger.