Ջորջ Բայրոն | Գյավուր | համառոտ


Հունաստանը կքած է թուրքական լծի տակ: Ծաղկող հովտի բնակչությանը վախեցնելով հայտնվում է մռայլ ձիավորը: Նրան կոչում են «Գյավուր», որ արաբերեն նշանակում է անհավատ: Բայրոնի թեթև ձեռքով այս անունը դառնում է ավազակի հոմանիշ: Տեսնելով մուսուլմանական տոնի՝ ռամադանի ավարտի տոնակատարությունները, նա, խորասուզված մնալով ներքին անհանգիստ մտքերի մեջ, հեռանում է:
Պատմողը հաղորդում է, որ ոմն թուրք Հասանի տանը սգավոր տրտմություն է: Հասանին սպանել է մի քրիստոնյա: Սգի նկարագրության ընթացքում պատմվում է մի դրվագ. հարուստ թուրքը և նրա ծառաները նավաստի են վարձում, որը պիտի ծովում խորտակի ծանր պարկը: Պարկի մեջ ամուսնուն դավաճանած չերքեզուհի Լեյլան է: Հասանը ապրում էր վրեժի մասին մտքերով: Նա ուզում էր վրեժ լուծել Գյավուրից: Մի օր քարավանով անցնելով լեռնուտը, նա ընկնում է ավազակների շրջափակման մեջ: Ճանաչելով ի դեմս նրանց առաջնորդի Գյավուրին, ձեռնամարտի է բռնվում հետը: Գյավուրը սպանում է նրան, սակայն մնում է անսփոփ. Լեյլան միևնույն է մեռած է:   
Քրիստոնեական քաղաքակրթությունից քշված, մուսուլմանների մեջ օտար, Գյավուրը թափառում է: Ըստ ընտանեկան հավատալիքի նրան մահ կբերի ոմն վամպիր:
Պոեմի վերջին հատվածները տեղափոխում են ընթերցողին քրիստոնեական վանք, որտեղ արդեն 7 տարի ապրում է տարօրինակ եկվորը: Հարուստ ընծաներ բերելով վերակացուին, նա լավ ընդունելության է արժանացել, սակայն վանականները վախենում են նրանից: Նա երբեք չի աղոթում:
Սկսվում է Գյավուրի մենախոսությունը, որտեղ նա ուզում է հոգին բացել անանուն ունկնդրին: Կրելով մեղքի բեռը, նա ափսոսում է ոչ թե Հասանի սպանության համար, այլ նրա համար, որ չի կարողացել փրկել սիրելիին: Անգամ սիրելիի մահից հետո նրա սերը միակ բանն է, որ կապում է նրան աշխարհի հետ: Հպարտությունն է խանգարել նրան ինքնասպանություն գործել: Հրաժեշտ տալով Գյավուրը խնդրում է եկվորին հանձնել իրեն հին բարեկամին, որը մի ժամանակ տխուր բախտ էր գուշակել իրեն:

Ջորջ Բայրոն | Գյավուր | համառոտ Ջորջ Բայրոն | Գյավուր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 27, 2016 Rating: 5
Технологии Blogger.