Ավետիք Իսահակյան | Մեծ ճշմարտություն


Ժամանակով մի մեծահարուստ մարդ է լինում: Այդ հարուստը որո­շում է մի մեծ շենք կառուցել: Բազմաթիվ վարպետ ու բանվոր է վար­ձում ձեռնարկի համար։ Ւնքը՝ առավոտ վաղ, աշխատավորներից առաջ, կանգնում է ոտքի՝ հսկելու համար աշխատանքը և երեկոյան, բանթողրց հետո  միայն, զնամ է հանգստանալու:
Վարպետ ու բանվոր, չյուրքանչյուրն իր մասում, բանում է բարեխիղճ, և օրեցօր բարձրանամ է շենքը։ Բայց հարուստ մարդուն թվամ  է թե գործը շատ թույլ է առաջ գնում, շենքը դանդաղ է բարձրանում։ Նա այնպես է  զգում, որպես թե օրը շատ կարճ է, սովորական օրերից շարձ կարճ- հազիվ լուսացած՝   կեսօր  է  դառնում բանվորների ճաշվա   հասագստաժամը,   և հանկարծ  եկեղեցու  երեկոյի  զանգերը  հնչում  են,   արևն շտապ մայրամուա է գլորվամ։Սարսափելի   է.   գբեթե   դեռ  գործ չտեսած     հասնում     է   օրավարձի դաոն վայրկյանը։ 
Ի՞նչ է նշանակում այս։ Մի՞թե իր դեմ դավադրության կա կազմածՉէ՞ որ  եկեղեցինկարծեսդիտմամբառավոտյան  այնպես ուշ  է զանգերը տալիս, իսկ երեկոյան այնպես կանուխ, չափազանց կանախ: Բայց  արևը - արևն  անկաշառ է անշուշտսակայն ինչո՞ւ նա էլ այնպես շտապ կտրում է իր  երկար ուղին՝  արևելքից  արևմուուք։   Եվ սրտանեղում է հարուստ մարդը, խիստ հրամաններ է արձակում, արձակում եռանդուն աշխատեն, արագաշարժ լինեն, չդանդաղեն, չծուլանան: Բարկանումզայրանում  է  աջ ու ձախ  ամեն բանվորի վրա սպառնում  է  զրկել օրավարձից, սպառնամ հանել գործից։
Անշեղ կատարվում է հրամանը, բայց կրկին նրա աչքին գործը թույլ առաջանամ, շենքը դանդաղ է աճում, մինչդեռ երեկոն իսկույն վրա է  հասնում -նա դժկամությամբ բանում է քսակի բերանը և սրտի ցա­վով վճարում է յուրաքանչյուրի օրավարձը՝ համարելով իր ձեռնարկն անմիտ գործ ծախսված փողը՝  ջուրն ընկած։

Եղավ որ  տարիներ հետո  թշնամին խուժեց  այդ քաղաքը ուր  ապում էր մեծահարուստ մարդը:
Ավարի տվեց թշնամին նրա գույքը, կողոպտտեց քաղաքացիներին մինչև վերջին թելը, ավերեց ու  հրդեհեց ամբողջ քաղաքը, բնակիչներից շատերին կոտորեց, շատերին գերի տարավ, ոմանք էլ փախան հազիվ ազատված սրից ու հրից:
Հին հարուստը հիմա կողոպտված ուաղքատ, գնաց մի ուրիշ երկիր, շեն ու խաղաղ մի օտար քաղաք:
Ընտանիքի   օրվա   հացը   վաստակելու   համար   ստիպված   եղավ   մի մեծ շենքի կառուցման վրա բանելու։
Արևի հետ ելնում էր աշխատանքի և արևի մայր մտնելու հետ բանթող գնում էր  հանգսըանալու: Բայց  ինչքա՜ն, ինչքա՜ն երկար է օրը ծա՜նր, ծա՜նր, դժվարին։ Քարացել է ժամանակը և չի շարժվում։ Այդ ե՞երբ էր որ լույսը  ծագեց, շատ վաղուց  էր  այդ, բայց տակավին  կեսօր չկա իսկ արևն իր բոլոր կրակը թափում է նրա կռնակի վրա։  Ինչքա՜ն , ինչքա՜ն հոգնած է, քաղցած ծարավ,   ծնկները  ծալվում  են  տակը,   այնինչ օրը դեռ չի թեքվել, իսկ շենքն ինչ շուտ է աճում, աճում է ժամեժամ:
Ե՞րբ պիտի  եկեղեցու երեկոյան զանգերը հնչեն, որ օրավարձն ստա­նա ու չարչարված ոտներն երին հանգստություն տա:
Մի՞թե իր դեմ դավադրություն կա կազմած, որ եկեղեցու առավոտ­յան զանգերը այնպեց կանուխ տան և այսպես ուշ ավետեն երեկոյի ժամը բայց արևը - արդեն անկաշառ է, անշուշա, սակայն, ինչ՞ու նա էլ կրիայի պես հազիվ է տեղից շարժվում, ե՞րբ պիտի կտրի անցնի նա այդ անվերջանալի ուղին արելքից արևմուտք։

Եվ երբ մի օր ուժասպառ և հոգնած ընկավ գետին և  երբ լսեց իր գլխի վերև կանգնած անսիրա գործատիրոջ հայհոյանքն ու զայրույթը,– այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, ևաշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը։ Այն ժամանակ միայն հասկացավ և զղաց արյան բոլոր կաթիլներով  կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված:


Ավետիք Իսահակյան | Մեծ ճշմարտություն Ավետիք Իսահակյան | Մեծ ճշմարտություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 13, 2016 Rating: 5
Технологии Blogger.