Իոսիֆ Բրոդսկի | Մարմարը | համառոտ



Մեր թվարկությունից հետո երկրորդ դարում բանտի խցում նստած են երկուսը՝ Տուլիուս Վարոնը և Պուբլիուս Մարցելուսը: Բանտախուցը գտնվում է հսկայական պողպատե աշտարակում, որն ունի հազար մետր բարձրություն: Տուլիուսը և Պուբլիուսը ոչ մի հանցանք չեն գործել, բայց Տիբերիոսի հրամանով ցմահ բանտարկված են ըստ վիճակագրական միջինի, որը պատվիրում է բանտում պահել բնակչության 6,7 տոկոսը: Տիբերոսը նվազեցրել է այդ թիվը և հասցրել 3-ի, վերացրել է մահապատիժը և օրենք է սահմանել, որ Հռոմի բնակչության 3 տոկոսը բանտում մնան ցմահ, անկախ նրանից գործել է արդյոք տվյալ մարդը հանցանք, թե ոչ: Իսկ թե ով պիտի բանտ նետվի, որոշում է համակարգիչը:

Տուլիուսը և Պուբլիուսի խուցը մեկ սենյականոցի և տիեզերանավի բաժանմունքի նման ինչ-որ բան է: Տուլիուսը հռոմեացի է, իսկ Պուբլիուսը գավառից է: Տուլիուսը չի դժգոհում իր վիճակից: Նա ծով ժամնանակ ունի: Պուբլիուսին պակասում են կենցաղային զվարճանքները: Տուլիուսը որպես իսկական հռոմեացի հակված է ամեն բանի վերաբերել ստոիկաբար: Նրանք հաճախ են վիճում և Տուլիուսը մեղադրում է Պուբլիուսին ազատություն տենչալու համար՝ կոչելով դա բարբարոսություն: Փախուստը կլինի անցում պատմությունից դեպի մարդաբանություն, իսկ աշտարակը տարածության դեմ հաղթանակն է և ժամանակի ներկայությունը: Տարածությունը բարբարոսության էությունն է: Նա ասում է, որ Պուբլիուսին ավելի հեշտ կլիներ դառնալ քրիստոնյա, քան մնալ իսկական հռոմեացի:
Տուլիուսը գրազ է առաջարկում Պուբլիուսին մի քնաբերի վրա, որ նա կփախչի աշտարակից: Պուբլիուսի քնած ժամանակ նա խցում է թողնում միայն Օվիդիուսի և Հորացիոսի կիսանդրիները՝ թափելով մյուսները աղբահեռացման խողովակի մեջ: Դրանք սպանում են կոկորսիլոսներին և նա կարողանում է դուրս գալ:
Անթնանալով Պուբլիուսը հեռախոսով հաղորդում է Տուլիոսի փախուստի մասին: Բայց պրետորը արդեն գիտի դրա մասին, քանի որ Տուլիուսը ինքն է քաղաքից զանգահարել և պատմել եղածը: Դուռը բացվում է և հայտնվում է Տուլիուսը: Պուբլիուսը չի կարող հասկանալ, թե ինչու նա կարողանալով իրականացնել փախուստը, նորից վերադարձել է: Տուլիոսը բացատրում է, որ եկել է քնաբերը ստանալու համար: Քնաբերը նույն ազատությունն է, իսկ ազատությունը քնաբեր է: Բայց Պուբլիուսին անհասկանալի են այս պարադոքսները: Եթե նա կարողանար փախչել, չէր վերադառնա:
Պուբլիուսը խնդրում է պատմել, թե ինչպես է փախել աշտարակից: Տուլիուսը բացատրում է, որ գաղափարը հուշել է քնաբեր հաբերի անոթը, որը ունի գլանի ձև: Պուբլիուսը ուզում է փախչել, որովհետև բանտը մահվան լավ տեղ չի համարում: Ազատությունը նրան պետք է որպես մահվան թեմայի վարիացիա: Տուլիուսը կարծում է, որ ամեն տարածության, նաև բանտի տարածության վատն այն է, որ այն ունի տեղ, որտեղ մենք չենք լինի: Իսկ ժամանակի մեջ այդպիսի տեղ չկա, քանի որ ժամանակը չունի տեղ ընդհանրապես: Ինքը գնահատում է քունը, որովհետև դա հնարավորություն է հետմահուն իմանալու համար: Ընդունում է քնաբերը և նախապես իրեն մոտեցնում Օվիդիուսի և Հորացիոսի արձանները: Պուբլիոուսը հացնում է, թե ինչի համար են այդ կիսանդրիները, որոնք նրան ավելի թանկ են քան մարդը: Պուբլիոսը պատասխանում է, որովհետև մարդը նույնքան միայնակ է, որքան միտքը, որը մոռացվում է:

Տես նաև Չեխով Չինովնիկի մահը, Մայակովսկի Փայտոջիլը և Պաստերնակ
Դոկտոր Ժիվագո

Իոսիֆ Բրոդսկի | Մարմարը | համառոտ Իոսիֆ Բրոդսկի | Մարմարը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 30, 2016 Rating: 5
Технологии Blogger.