Արփիար Արփիարյան | Կարմիր Ժամուց | համառոտ


«Կարմիր ժամուց» վիպակը առաջին անգամ ավարտուն ձևով հրատարակվեց Նիկողայոս Ադոնցի խմբագրությամբ Սանկտ Պետերբուգում: Սա գրողի միակ ստեղծագործությունն է, որ թեմատիկ առումով ամբողջությամբ նվիրված է ազատագրական պայքարի գաղափարական հարցադրումներին:

Վիպակի գործողությունները տեղի են ունենում 90-ական թվականներին սուլթանական սաստկացած հալածանքների ու ջարդերի տարիներին: Արփիարյանի նպատակը, սակայն, ոչ այնքան ջարդերի նկարագրությունն է, որքան ազատագրական պայքարի անհրաժեշտության գաղափարի հիմնավորումը:
Իրար են բախվում Օրթագյուղի տեր ու տնօրեն պահպանողական Հայրապետ էֆենտին, որը ազատություն բառի արտասանությունն իսկ հանցագործություն է համարում, և Արևելյան Հայաստանից եկած Հուսիկ քահանան, որը հայության ազատության ջերմ կողմնակիցն է: Նա գյուղ ժամանելու առաջին իսկ օրը, կառապանի հետ զրոցում է Րաֆֆու «Խենթը» վեպի մասին՝ նշելով, որ այն խենթացնում է արյունը:
Սյուժեի, կոնֆլիկտի, վիպական կառուցվածքի և կերպարների կերտման վարպետության առումով «Կարմիր ժամուցը» Արփիարյանի լավագույն գործերից է: Հեղինակը փայփայում է մեծահարուստին, տվյալ դեպքում Հայրապետ էֆենտուն ևս իր նյութական կարողությամբ ու օժանդակությամբ ազատագրական պայքարին մասնակից դարձնելու միտքը:
Ի վերջո հակառակորդները՝ Հայրապետ էֆենտին և Հուսիկ քահանան հաշտվում են և փարվում ազատագրական պայքարի գաղափարին: Նրանց սկզբնական կոնֆլիկըւ մարմնավորում է մի կողմից հայկական գավառների հեղափոխական ազգային պոռթկումը, իսկ մյուս կողմից Պոլսի մեծատուն էֆենտիների պահպանողական մտայնությունը, որոնք բևեռացնում էին թուրքահայ հասարակությունը։ «Կարմիր Ժամուցը» խտացնում և ամրագրում է նաև «Երկաթե շերեփի» պատգամը, որի հեղինակը Խրիմյան Հայրիկն էր:
Կարմիր ժամուցը զոհաբերությունների տուփն է, որը դրված է եկեղեցում, և որի մեջ դրամ է հավաքվում ազատագրական պայքարի համար զենք գնելու նպատակով: Վիպակի ավարտին Հայրապետ էֆենտին, որը մինչ այդ ամեն կերպ ընդդիմանում էր դրամահավաքի և ըմբոստության այդ նախաձեռնությանը, հավաստիանալով թրքական կառավարության անսանձ վայրագության մեջ, ևս դրամ է դնում ժամուցի մեջ:


Տես նաև Արփիար Արփիարյան Քանիներ տեսա

Արփիար Արփիարյան | Կարմիր Ժամուց | համառոտ Արփիար Արփիարյան | Կարմիր Ժամուց | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 20, 2016 Rating: 5
Технологии Blogger.