Միլան Կունդերա | Կեցության անտանելի թեթևությունը | համառոտ



Տոմաշը վիրաբույժ է Պրագայի կլինիկաներից մեկում: Փոքր քաղաքում ծանոթանում է տեղի ռեստորաններից մեկի մատոցողուհի Թերեզի հետ: Նրան միասին անցկացնում են մեկ ժամ: Մեկ շաբաթ անց Թերեզը գալիս է նրա մոտ Պրագա: Աղջիկը արթանացնում է նրա մեջ հոգատարության զգացումներ: Մեկ շաբաթից Թերեզը վերադառնում է իր քաղաքը, իսկ Տոմաշը մնում է անորոշության մեջ՝ ամուսնանալ և կապել իր կյանքը Թերեզի հետ, թե մնալ միայնակ և ազատ:

Թերեզի մայրը թողել է ամուսնուն և հեռացել է ուրիշ տղամարդու մոտ: Հայրն ընկել է բանտ և մեռել այնտեղ: Հայրացուն, մայրը և Թերեզը բնակվում են գավառական փոքր քաղաքում: Այստեղ ծնվել են երեք երեխաները: Թերեզը կյանքից դժգոհ մոր պահանջով թողել է ուսումը գիմնազիայում և այժմ աշխատում է ռեստորանում: Միակ ուրախությունը կյանքում գիրքն է: Ի վերջո թողնելով ամեն բան, Թերեզը գալիս է Պրագա և բնակվում է Տոմաշի մոտ: Տոմաշը զարմացած է, որովհետև բաժանությունից հետո արդեն 10 տարի է, ինչ նրա մոտ ոչ մի կին չի բնակվել: Ի վերջո նա չի ուզում իր մոտ թողնել Թերեզին և առանձին բնակարան է վարձում նրա համար: Թերեզը իմանում է Տոմաշի դավաճանությունների մասին և դա հիվանդագին խանդ է ծնում նրա մոտ:
Անցնում է 2 տարի: Որպեսզի թեթևացնի Թերեզի տառապանքը, Տոմաշը ամուսնանում է նրա հետ: Այդ առիթով նրան է նվիրում մի շնիկ, որին նրան կոչում են Կարենին:
1968 թ. խորհրդային տանկերը ներխուժում են Չեխոսլովակիա: Տեղափոխվում են Շվեյցարիա, որտեղ Տոմաշին աշխատանք են առաջարկում: Նորից դառնալով գործազուրկ և մնալով տանը, Թերեզը տանջվում է խանդից: Որոշում է վերադառնալ հայրենիք՝ հուսալով, որ Տոմաշը կհետևի նրան: Մնալով մենակ՝ Տոմաշը վայելում է գոյության թեթևությունը, սակայն նրան սկսում են աստիճանաբար հետապնդել մտքերը Թերեզի մասին և նա վերադառնում է Չեխոսլովակիա: Վերադարձից հետո իսկույն փոշմանում է, որ եկել է Պրագա:
Թերեզը աշխատում է ռեստորանի բարում: Մի միջադեպի ժամանակ նրան պաշտպանում է բարձրահասակ մի տղամարդ: Ընդունելով նրա հրավերը Թերեզը այցելում է նրա տուն և սիրային կապի մեջ է մտնում նրա հետ: Այդ տղամարդը այլևս չի հայտնվում բարում և Թերեզը կասկածում է, որ հատուկ ստեղծվել է իրավիճակ՝ իրեն շանտաժի ենթարկելու և մատնիչների կազմակերպության անդամ սարքելու համար:
Կլինիկայի տնօրենը իր մոտ է կանչում Տոմաշին և խորհուրդ է տալիս ետ վերցնել իր մի ժամանակ գրած քաղաքական հոդվածը: Տոմաշը հրաժարվում է և նրան ազատ են արձակում աշխատանքից:    
Տոմաշը աշխատանք է գտնում գյուղական կլինիկայում: Որոշ ժամանակ անց նրա մոտ գալիս է մի մարդ, որը խոստանում է վերականգնել Տոմաշի վիրաբույժի և գիտնականի կոչումը, եթե նա ստորագրի մի փաստաթուղթ: Նա ոչ միայն պիտի հրաժարվի իր մի ժամանակ գրած հոդվածից, այլև սիրո խոսքեր ձոնի Խորհրդային Միությանը և Կոմունիստական կուսակցությանը: Նման հայտարարություններ չգրելու համար Տոմաշը ստիպված է աշխատել պատուհան լվացող: Ասես վերադառնում է երիտասարդ տարիներին, երբ ազատորեն վայելում էր սիրային կապերի առատությունը: Տանը Թերեզը պատմում է իր դավաճանության մասին: Տոմաշը նկատում է, թե որքանով է նա ծերացել: Վախով հայտնաբերում է, թե որքան քիչ ուշադրություն է նվիրել նրան վերջին 2 տարիների ընթացքում:
Անցնում է 5 տարի: Տոմաշը և Թերեզը որոշում են հեռանալ գյուղ: Այդպես էլ անում են: Տոմաշը աշխատում է բեռնատարի վարորդ, իսկ Թերեզը բուծում է ցլիկներ: Վերջապես հանգստություն են գտնում, քանի որ այստեղից նրանց հնարավոր չէ վտարել: Թերեզը երջանիկ է: Նրան թվում է, թե նրանք հասել են իրենց նպատակին:
Այդ ժամանակ Ժնևում, ոմն Ֆրանց, որը կապված է Տոմաշի նախկին սիրուհու՝ Սաբինայի հետ, դասավանդում է համալսարանում, մասնակցում է միջազգային սիմպոզիումների և գիտաժողովների: Նա ամուսնացած է և ունի տասնութամյա աղջիկ: Սաբինան գրավում է նրան իր ազատությամբ, արվեստի նկատմամբ անհագուրդ սիրով: Անգամ պատմում է կնոջը Սաբինայի հետ իր կապի մասին: Սակայն Սաբինան, ինչպես և մի ժամանակ Տոմաշը, ոչինչ չի ուզում փոխել իր կյանքում: Այդուհանդերձ Ֆրանցը հեռանում է կնոջից և բնակարան է վարձում, այդպես էլ չստանալով բաժանության համաձայնություն կնոջից:
Սաբինան Փարիզում նամակ է ստանում Տոմաշի որդուց, որից իմանում է, որ Տոմաշը և Թերեզը ավտովթարի զոհ են դարձել: Սաբինան ճնշված է: Անցյալի հետ նրան կապող թելը կտրվեց: Որոշում է լքել Փարիզը:
Սաբինան ապրում է Ամերիկայում, Կալիֆորնիայում: Կարողանում է վաճառել իր նկարները, ազատ և անկախ է:
Ֆրանցը միանում է արևմտյան ինտելեկտուալների խմբին և մեկնում է Կամբոջա: Բանգկոկում գիշերային զբոսանքի ժամանակ նա սպանվում է:   
    

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Միլան Կունդերա | Կեցության անտանելի թեթևությունը | համառոտ Միլան Կունդերա | Կեցության անտանելի թեթևությունը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 10, 2017 Rating: 5
Технологии Blogger.