Միսաք Մեծարենց | Աքասիաներուն շուքին տակ | համառոտ


Նուրբ և գողտրիկ այս բանաստեղծությունը կարող է ստեղծել այն թավացյալ տպավորությունը, թե խոսքն այստեղ սոսկ բնության անկրկնելի գեղեցկության մասին է: Սակայն չպետք է մոռանալ, որ մարդու կողմից դիտված ու իմաստավորված գեղեցկություն է, մարդու, այս պարագայում՝ բանաստեղծի հայացքն է, որ շրջապատի ընդհանրական ամբողջությունից առանձնացնում է իրիկվա հովին իր բուրմունքն ու ծաղկաթերթերը բաժանող քնքուշ ակացիան: Երեկոյան անդորրը երազող է դարձնում մարդուն, որը մոտեցող գիշերվա հետ դառնում է ավելի խոհուն: Իսկ ահա ծառ ու ծաղկի բույրերով հարստացած հովը թեթևակի կպչում է ծաղկած ակացիայի ծաղկաթերթերին, որոնք, նրբորեն սահելով ներքև, մարդուն օրորում են հեշտին երազանքով, անդորր ու մեղմություն բերում նրա հոգուն.

Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե
Բուրումներով օծուն հովիկն իրիկվան,
Հոգիներուն կիջնե երազ մը բուրյան,
Ի՜նչ հեշտին է մթնշաղն այս սատափե:

Մեծարենցը նկատում է բնության ամենաթույլ շարժումն իսկ, նրա նկարած բնությունն անշարժ է, փոխակերպումների ու փոփոխությունների մեջ է: Նա շնչավորում, անձնավորում է բնությունը, վերագրում նրան մարդկային հատկանիշներ:

Մինչ կը ձյունե ծաղիկն իրենց հոտևան՝
Զոր խոլաբար հովը գրել կը շտապե:

Բանաստեղծը նկատում և մարդուն սովորեցնում է տեսնել ու զգալ բնության հրաշքը.

Ջուրը ցայտքեն ծացիկ ծաղիկ կը կաթե,
Վըճիտ, ինչպես լուսե արցունքը մանկան,
Նըվագն անոր կը հեծեծե հեշտական:

Ծաղիկներեն հովը թերթեր կը թափե:

Մեծարենցի պոեզիան հարուստ է անձնավորված բնության նուրբ ու գողտրիկ դրսևումներով, ինչի լավագույն օրինակներից մեկը «Հովը» բանաստեղծությունն է.

Պատուհանս մատնահարեց ու անցավ
Հովն հերարձակ աշունին…

Այսուհանդերձ՝ բնության երգի առանձնացումը Մեծարենցը պոեզիայում ոչ լիովին է արդարացի այն պարզ պատճառով, որ Մեծարենցը բնությունն է դարձնում թարգման մարդուն համակած բոլոր հույզերի՝ սիրո, սպասման ու տառապանքի արտացոլման համար:

Տես նաև Միսաք Մեծարենց Բանաստեղծություններ 

Միսաք Մեծարենց | Աքասիաներուն շուքին տակ | համառոտ Միսաք Մեծարենց | Աքասիաներուն շուքին տակ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 13, 2017 Rating: 5
Технологии Blogger.