Միսաք Մեծարենց | Ըլլայի՜, ըլլայի | համառոտ



«Ըլլայի՜, ըլլայի» շարքը բաղկացած է «Իրիկունը», «Հովը» և «Հյուղը» բանաստեղծություններից, որոնցից յուրաքանչյուրում հեղինակը գտնում է այն անհրաժեշտագույնը, որը պետք է մարդկանց սփոփելու, նրանց կյանքը գեղեցկացնելու համար:
Ինքնանվիրումի, ինքնաբաշխումի, մարդկանց նվիրվելու իղձը ավելի ցայտուն է արտահայտված «Իրիկունը» և «Հյուղը» բանաստեղծություններում: Իրիկուն լինելու՝ բանաստեղծի ցանկության մեջ և՛ մարդկանց կյանքը գեղեցկացնելու, և՛ նրանց վիշտը կիսելու, և՛ սփոփելու, և՛ մարդկանց կյանքը գեղեցկացնելու, և՛ նրանց վիշտը կիսելու, և՛ սփոփելու, և՛ իր մարդասեր էությունից նրանց ջերմության բաժին հանելու խանդաղատագին զգացում կա.

Սա իրկո՜ւն ես ըլլայի,
Թույլ, նազենի, շղարշային, վարդաբույր,
Ու ծըփայի զերթ ոսկեսար վարագույր:
Վըրան ամեն հոգի:

Իրիկունը Մեծարենցը սիրած պահն է օրվա, և նա ուզում է իրիկվա երանավետ անդորրին մասնակից դարձնել մարդկանց: Առավել կարևորը ուրիշներին օգնելու մեջ ինքն իրեն մոռանալու, իրեն նվիրաբերելու ձգտումն է: Բանաստեղծության վերջում նրա մասնավոր ցանկությունները միավորվում են մեկ ամբողջական, բոլորանվեր նվիրումի մեջ, որ ուղղվում է բոլոր մարդկանց.

Սա իրիկո՜ւն ըլլայի ես,
Համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագես.
Եվ ամենուն տայի հուրքես, ոսկիես:
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

«Հովը» բանաստեղծության մեջ հեղինակն ընդարձակում է մարդկանց ուրախություն ու մխիթարություն տալու ցանկությունների շրջանակը՝ երևակայության խաղով ստեղծելով նորանոր տեսիլներ:
Մեծարենցի մարդասիրական ձգտումները գաղափարական խորք ու արվեստի նոր որակ են ստանում «Հյուղը» բանաստեղծության մեջ: Բանաստեղծը ո՛չ սովորական պահ է երազում, ո՛չ սովորական իրավիճակ: Մարդկանցից հեռու դաշտի ճամփի վրայի հյուղակ լինելու ցանկությունը ռոմանտիկ երազ է, որը թույլ կտար նրան պատսպարել ուշացած ճամփորդին, ողողել նրան բարիքներով և հրավեր կարդալ բոլոր մենավոր, մրսած և հանգստի կարիք ունեցող ճամփորդներին.

Հազար բարիք ես տայի.
Գոլը կրակին ճարճատուն,
Կութքը բերրի դաշտերուն,
Բոլոր միրգերն աշունի,
Ու մեղր, ու կաթ, ու գինի…

«Ըլլայի՜, ըլլայի՜» շարքում չներառված և ուրիշ թվականի՝ կյանքի վերջին տարում գրած «Տո՜ւր ինծի, Տեր…» բանաստեղծությունը («Արդի մարդուն Հայր մերը» խորագրով) հումանիստական բովանդակությամբ և բանաստեղծական համապարփակ սիրով շարունակում է շարքի անանձնական տրամադրությունները: Բանաստեղծություները նվիրված է Պ. Դուրյանի եղբորը՝ Եղիշե սրբազանին, ում էլ համապատասխանում է աղոթքի ժանրը: Այս ստեղծագործությունն ավելի բազմաշերտ է և նրբերանգներով հարուստ: Տերունական աղոթքի նման բանաստեղծը խնդրում է Աստծուն մարդկանց համար: Տիրոջից խնդրած անանձնական ուրախությունը մարդկանց բաժանելու համար.

Տո՛ւր ինծի, Տե՛ր, ուրախությունն անանձնական,
Զանգակներո՜ւ պես զայն կախեմ ամեն դըրան՝
Ու զերթ նարոտ ամեն դըրան զայն պըսակեմ:

Հատկանշական է, որ անանձնական ուրախության պահանջը բանաստեղծն ուզում է շատ զգուշությամբ կիրառել, որ չլինի թե հանկարծ անպատեհ դառնա վիշտ ունեցող մարդու կողքին և խլացնի ուրիշի վիշտն զգալու ունակությունը, այսինքն՝ թույլ չտա հաղորդակից դառնալ մարդկանց զգացումներին.

Տո՛ւր ինձի, Տեր, ուրախությունն անանձնական.
Ու չըլլա որ ուրիշներու կոծն ու կական
Խեղդել ուզեմ ջրվեժին մեջ դափիս ձայնին:

Բանաստեղծի համար սեփական երջանկությունը և ուրախությունը պայմանավորված են յուրաքանչյուրի և բոլորի երջանկությամբ: Սա է հումանիզմի բարձրագույն աստիճանը:
«Բաղձանք» բանաստեղծությունը ոգով և տրամադրյամբ «Ըլլայի՜, ըլլայի՜» շարքի օրգանական շարունակությունն է և նախապես ունեցել է «Ըլլայի՜» վերնագիրը: Սակայն, եթե շարքում բանաստեղծի ցանկությունները ուղղված են դեպի դուրս, դեպի կարոտյալ մարդիկ և առհասարակ դեպի մարդը և ուղղված են դեպի մարդու հոգեկան և մտավոր գործունեության ոլորտը: Մեծարենցը բաղձանքը վերաբերում է սեփական բանաստեղծական հնարավորությունների կատարելությանը: Նա ձգտում է լինել ծառ ու ծաղկի, լճի ու աղբյուրի, բնության համայնական ձայնը.

Աղբյուրներուն, կապուտաչվի ակերուն,
Լիճին խաղաղ, ծալծալ մրմունջն երերուն,
Շառաչն հըզոր՝ օվկիանին, գետերուն,
Համայնական Ձայնն ըլլայի, Ձայնն անհուն
Ու խնծիղովս անպարագիծ ու կայտռուն
Քերթողներուն լեցվեր հոգին ամայի:


Միսաք Մեծարենց | Ըլլայի՜, ըլլայի | համառոտ Միսաք Մեծարենց | Ըլլայի՜, ըլլայի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 14, 2017 Rating: 5
Технологии Blogger.