Շեյլա Դիլենի | Մեղրի համը | համառոտ



Էլենի ու նրա դուստր Ջոյի կյանքն ամենևին էլ քաղցր չէ. լի է հոգսերով ու տառապանքով: Զոն երբեք չի տեսել իր հորը, չգիտի՝ ով է նա, ապրում է թեթևաբարո վարքի տեր մոր հետ, որը մեծ սեր ունի ալկոհոլի հանդեպ: Նրանց ապագան անորոշ է և որևէ լավ բան չի խոստանում: Ապրում են միայն ներկայով՝ փորձելով հաղթահարել նյութական դժվարություններն ու կենցաղային խնդիրները:

Էլենը և Ջոն տեղափոխվում են վարձու նոր բնակարան՝ խոնավ, կեղտոտ, չջեռուցվող: Տեսնելով այդ պայմանները Ջոն զայրանում է և սկսում բողոքել: Ջոն, ըստ էության, զրկվել է մանկությունից, ժամանակից շուտ հասունացել և դարձել ինքնուրույն անձ: Ապրելով Էլենի պես թեթևամիտ, անտարբեր կնոջ հետ, ստիպված էր ընտանիքի հոգսերն ու խնդիրները վերցնել իր վրա: Նոր բնակարան գալով ՝ Ջոն իր հետ բերել է առաջին անհրաժեշտության իրերը: Նախկին տան այգուց նա գողացել է սոխ, ինչի մասին իմանալով մայրը ոչ միայն չի կշտամբում դստերն, այլև հիանում նրա ճարպկությամբ և խրատում. «Վերցրու, ինչ քեզ դուր է գալիս»: Ջոն ցանկանում է հեռանալ մորից, քանի որ իրեն շատ դժբախտ է զգում: Էլենը մի քանի անգամ լքել էր դստերը, թողնելով աղջկան մենության մեջ: Ամեն անգամ, երբ գնում է այս կամ այն սիրեկանի տանը ապրելու, երբեք չի հիշում իր դստերը: «Տարօրինակ է, բայց ես երբեք քո մասին չեմ մտածել, երբ երջանիկ եմ եղել» ,- ասում էր նա:
Էլենը Ջոյին լքում է նաև նոր բնակարան տեղափոխվելուց ընդամենը մի քանի օր անց: Էլենի սիրեկաններից մեկը՝ գործակալ Փիթեր Սմիթն է, հաշմանդամ երիտասարդ, ով պատերազմի ժամանակ կորցրել է աչքը, և տարիքով փոքր է Էլենից: Նա անսպասելիորեն հայտվում է նրանց բնակարանում և նրա հետ ամուսնանալու ցանկություն հայտնում:
Ջոն կրկին մնում է մենակ: Ջոն հաճախ է մեղադրել, որ լինելով տաղանդաշատ նկարչուհի, ունենալով մի շարք հաջող նկարներ, հնարավորություն չի ունեցել ցույց տալ դրանք գոնե ուսուցիչներին, քանի որ նրանք պարբերաբար տեղափոխվում են մի բնակարանից մյուսը, և նույն հաճախականությամբ էլ փոխում են դպրոցը: «Մեզ մոտ միշտ այսպես է: Ապրում ենք ճամպրուկների վրա» :
Մոր հեռանալուց հետո Ջոն կապվում է Ջիմմի՝ սևամորթ երիտասարդի հետ: Ջոն  երբեք մոր կողմից  չէր զգացել, թե ինչ է սերն ու ջերմությունը: Ջիմմի մոտ ինչ-որ չափով ստացվում է լրացնել այդ բացը: Նրա հոգատար վերաբերմունքը մենք տեսնում ենք այն ժամանակ, երբ խնամում է հիվանդ  Ջոյին: Նա նույնիսկ մատանի է նվիրում աղջան, վերջինս էլ այն թաքցնում է մորից: Ջոն կանխազգում է, որ երիասարդը հեռանալու է և այլևս չվերադառնա, բայց սիրահարված է: Ջիմմին հոգատար է, սիրալիր, կատակասեր: «Սիրելիս, դու պետք է դադարես ուտել, մենք պետք է խնայենք, որպեսզի ամունանանք» ,- կատակում է նա:
Ջիմմին թվում է անկեղծ, երբ ասում է, որ կվերադառնա: Շուտով, սակայն, նա էլ լքում է Ջոյին՝ որը զավակ է ունենալու: Հերոսուհու ապրումները էլ ավելի են ծանրանում, երբ նա իմանում է, իբր Ջոյի հայրը եղել է խելագար: Դստեր պահանջով պատմելով անցյալի ու իր ամուսնու մասին՝ Էլենը ցավով նշում է, թե ինքը դժբախտ էր ամուսնական կյանքում, քանի որ ամուսինը «պուրիտան էր» և մերժում էր ամուսինների միջև ֆիզիկական կապը: Դա էլ դրդել է նրան դավաճանության, և նա կապվել է մի «ծալապակաս» երիտասարդի հետ: Այդ ամուսնական կապից էլ ծնվել է Ջոն: Նրա համար շատ ծանր է գիտակցել, որ ծնվել է ինչ-որ հոգեկան հիվանդի հետ մոր կապից: Այդ ամենին գումարվում է վախը, որ հոր խելագարությունը կարող է փոխանցվել իր երեխային: Դա է պատճառը, որ նա մեծ ուշադրությամբ և կարեկցանքով է նայում բակում խաղացող, ակնհայտորեն հոգեկան հիվանդությամբ տառապող երեխային: Սակայն, երբ Ջոն այդ ամենը վերապատմում է Ջեֆին, վերջինս նշում է, թե այն շատ նման է Հենրիկ Իբսենի «Ուրվականները» պիեսի դեպքերին: Նա չի հավատում դրան, քանի որ, ըստ նրա, մարդիկ երբեք իրենց մասին ճիշտը չեն պատմում: Ջեֆը համոզված է, որ Ջոյի հայրը խելագար չի եղել, և որ Էլենը այդ ամենը հորինել է միայն տպավորություն գործելու համար:
Ջեֆրին կնոջ դեր է կատարում Ջոյի տանը. նա մաքրում է տունը, խանութից գնումներ կատարում, տանը լվացք է անում, կերակրում է Ջոյին, զգեստներ է կարում նրա ապագա երեխայի համար, ծղոտից օրորոց է պատրաստում և այլն:
Մի քանի րոպեով Ջոյին հյուրընկալած Էլենը մեղադրում է նրան անբարոյականության մեջ՝  չնկատելով, որ աղջիկն այդ առումով շատ նման է իրեն: Պիեսի վերջում Էլենի վերադարձը Ջոյի մոտ դառնում  է նոր մեղադրանքների և վիճաբանությունների պատճառ: Իսկ երբ Ջոն խոստովանում է, որ նախկինում կապված է եղել Ջիմմի անունով մի սևամորթ նավաստու հետ, և որ երեխան նույնպես կծնվի սևամորթ, Էլենը խելագարի պես փախչում է տնից, որպեսզի խմիչքի մեջ խեղդի իր վիշտը:
Երբ Ջեֆը տիկնիկ է նվիրում Ջոյին, որը խորհրդանշում է ապագա երեխայի ծնունդը, սակայն դա առաջ է բերում բացասական զգացումներ: Եթե սկզբում հերոսուհին ասում էր, որ ինքը, ինչպես յուրաքանչյուր կին, «արարիչ» է , պետք է նոր մարդ լույս աշխարհ բերի, այժմ դեն նետելով տիկնիկը, զայրացած գոռում է. «Ես կսպանեմ նրան: Ես չեմ ցանկանում այդ երեխային, Ջե՜ֆ: Ես չեմ ուզում մայր լինել: Ես չեմ ուզում կին լինել» : Նա վախենում է, որ ինքն էլ մոր նման կկործանի իր երեխայի ապագան, աշխարհ կբերի մեկին, որին կդատապարտի աղքատության ու դժբախտության...
Էլենը ի վերջո վերադառնում է: Եվ քանի որ բնակարանում կար ընդամենը երկու մահճակալ, Էլենը ստեղծում է իրավիճակ, որ Ջեֆը ինքնակամ հեռանա տանից: Նա այդ քայլին է գնում հանուն Ջոյի, հեռանում է նրա քնած ժամանակ, որպեսզի սա ականատես չլինի իր և Էլենի վեճին:
Ջոն այդուհանդերձ ընդունում է իրավիճակը: «Ես այն տպավորությունն ունեմ,- ասում է նա Էլենին,- որ ես կարող եմ իմ վրա վերցնել պատասխանատվությունն ամբողջ աշխարհի համար: Եվ նաև ՝ քեզ համար»:
Էլենի և Փիթերի սիրո պատմությունն էլ շուտով ավարտվում է: Երիտասարդ միաչքանի կնամոլը հանդիպում է ավելի երիտասարդ ու գեղեցիկ կնոջ, կապվում նրա հետ և Էլենին դուրս շպրտում տնից:    

Տես նաև Ջոն Օսբորն Ետ նայիր զայրացած, Սոմերսեթ Մոեմ Թատրոն և Բերնարդ Շոու Տուն, որտեղ փշրվում են սրտերը

Շեյլա Դիլենի | Մեղրի համը | համառոտ Շեյլա Դիլենի | Մեղրի համը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 29, 2017 Rating: 5
Технологии Blogger.