Գող հայրը և գող որդին | Առակ

Մի հայր ուներ մի տղա: Տղան սկսավ փոքր-փոքր գողություններ անել – միրգ, բանջար և այլն ինչ: Հայրը չէր խրատեր որդին, ինքն ևս գողություն կաներ և ուրախությամբ կընդուներ ու կճաշակեր որդու բերածները:

Եվ այսպես տղան գողության վարժվեցավ: Այնուհետև կբերեր անասուններ, ուրիշ մեծ-մեծ բաներ և անոթներ: Ու նա դարձավ յայտնի գող և ավազակապետ: Բարձրացավ լեռները, սկսավ անլուր չարիքներ գործել:
Եվ մի օր բռնվեցավ գողության մեջ ու կախվելու տարվեցավ: Կանչել տվավ հայրը և ասաց. «Հա՛յր իմ, ե՛կ մոտս, որ համբուրեմ քեզ, կարոտով չմեռնիմ»:
Երբ հայրը մոտեցավ, տղան խածավ հոր քիթը և կտրեց: Թագավորը իմացավ այդ բանը, իր մոտ կանչել տվավ մահապարտը և ասաց. «Քո ծնողի դեմ այդ ի՞նչ խայտառակություն արիր, ո՛վ չար»:
Գող որդին թե՝ «Արժանի՛ էր հայրս, ինչ արի, որովհետև նա՛ է ուսուցեր զիս գողության, փոխանակ բարի խրատներ տալու: Ինչ որ կբերեի տղա ժամանակս, միշտ ուրախությամբ կընդուներ ու խնդությամբ կը ճաշակեր: Ահա այդ պատճառով արի այդ, որ նա ևս ինձ հետ տանջվի, իսկ ուրիշները խրատ առնեն: Ես իմ գործիքիս համաձայն մահվան վճիռ առի»:
Թագավորը հրամայեց արձակել գող որդին և փոխարենը հայրը կախել:

Տես նաև Վարդան Այգեկցի Առակներ և Մխիթար Գոշ Առակներ

Գող հայրը և գող որդին | Առակ Գող հայրը և գող որդին | Առակ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 12, 2017 Rating: 5
Технологии Blogger.