Պարույր Սևակ | Ավազը՝ հովազ


Ես նա եմ նաև,
Որ հասկանում է,
Թե ինչու է միշտ ավազը լռում։


Նա հիշում է այն ջրհեղեղները
Նախապատմական,
Որոնց լուռ վկան նույն ինքն է որ կա,
Իսկ երբ չար քամին
Խաղում է նրա խեղճ ջղերի հետ՝
Հիշեցընելով
Նրա փառավոր անցյալը կորած
Ու նրա ներկան աննախանձելի,
Ավազը հանկարծ հովազ է դառնում՝
Ճանկըռտում քամու
Ու նաև մարդկանց
Լպիրշ աչքերը։

Ու նաև մարդկա՜նց,
Որ մոռանում են իրենց անցյալը։

15.XII.1959թ.        
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ավազը՝ հովազ Պարույր Սևակ | Ավազը՝ հովազ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 27, 2017 Rating: 5
Технологии Blogger.