Պարույր Սևակ | Հիասթափվելս


Հիասթափվե՞ըլս...
Ի՜նչ ասեմ, ինչպե՞ս:
Չէ՞ որ այդ մասին խոսելու համար
Ստիպված պիտի ես վերապատմեմ
Իմ ամբողջ կյանքը`
Այն պահից, երբ ես
Ձեռքըս մեկնեցի կրակի բոցին`
Կարծելով, թե դա լաչակն է իմ մոր,
Կարմի՜ր լաչակը,-
Այդ պահից մինչև երեկ իրիկուն,
Երբ...
Սակայն արժե՞
Աղ ցանել վերքին...

18.XII.1959թ.        
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Հիասթափվելս Պարույր Սևակ | Հիասթափվելս Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 21, 2017 Rating: 5
Технологии Blogger.