Պարույր Սևակ | Սիրում եմ սիրել


Քիչ է պատահում, որ ինքըս ինձնից
Փոքր ինչ գոհ լինեմ:
Դժգոհ եմ հաճախ,
Ուրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:

Բայց ես սիրում եմ ինքըս ինձ սիրել:

Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ:
Ես ինձ այդ պահին այնպես եմ ժպտում,
Ինչպես ժպտում են ա՛յն կոր գերանին,
Որ գետի վրա դարձել է կամուրջ,
Եվ ա՛յն մանուկին, որ ոտաբոբիկ
Մտել է առուն և - թա՜ց վարտիքով -
Կավ է դուրս հանում,
Որ նավակ շինի:

18.XI.1959թ.         
Չանախչի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Սիրում եմ սիրել Պարույր Սևակ | Սիրում եմ սիրել Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 17, 2017 Rating: 5
Технологии Blogger.